Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ եթե նա ԱՄՆ-ի նախագահ լիներ 2014 թվականին, ապա թույլ չէր տա Ղրիմի վերամիավորումը Ռուսաստանին
Թրամփը հայտարարել է, որ իրեն դուր չի գալիս Ղրիմի հետ կապված իրավիճակը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հուլիսի 13, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին News.am-ի փոխանցմամբ այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Ընդ որում, նա ընդգծել է, որ դա տեղի է ունեցել Բարաք Օբամայի նախագահության ժամանակ:
«Դա Օբամայի աղետն էր: Կարծում եմ, եթե ես նախագահ լինեի, նա չէր կարող վերցնել այն»,- ասել է Թրամփը Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի հետ համատեղ ասուլիսի ժամանակ:
Նախօրեին ԱՄՆ նախագահը խոսել էր նուն բանի մասին նաեւ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին: «Թե ինչ տեղի կունենա Ղրիմի հետո, ես չեմ կարող ասել ձեզ: Բայց ինձ դուր չի գալիս Ղրիմի հետ կապված իրավիճակը: Բայց, կրկին, դա Օբամայի հերթափոխն էր, այլ ոչ թե Թրամփի»,- ասել է նա: