Artsakhpress

Ռազմական

Զորացրվող, բայց ընդմիշտ հայրենիքի զինվորները

104 շաբաթը քիչ ժամանակահատված չէ մտորելու և նոր ծրագրեր նախանշելու համար:

Զորացրվող, բայց ընդմիշտ հայրենիքի զինվորները

Զորացրվող, բայց ընդմիշտ հայրենիքի զինվորները
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հուլիսի 14, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ՄԱՐՏԻԿ: Պարտադիր ժամկետային զինծառայողների կյանքում զորացրումը երկար սպասված իրադարձություն է: Այդպես է եղել միշտ: Բանն այն է, որ երկու տարի շարունակ բանակային կյանքով ապրելուց հետո ժամանակն է անցնել քաղաքացիական կյանքին, իրագործել նպատակներն ու գնալ երազանքները կերտելու ճանապարհով: Բանակի հանդեպ օրեցօր փոխվող պատկերացումները հիմնականում դրական  ազդեցություն են ունենում և շարժառիթ հանդիսանում ապագա զինվորների համար, որպեսզի օր առաջ մեծ ոգևորությամբ մտածեն հայրենիքի պաշտպանը դառնալու մասին:
Ահա այդ գործում մեծ է  զորացրվողների դերը, ովքեր ծառայության ավարտից հետո իրենց շրջապատողներին ներկայացնում են բանակի առօրյան, ներքին խոհանոցը, ծառայողական դժվարություններն ու փորձությունները: Որքան մեծ է ոգևորությունը, այնքան մեծ է ծառայելու ցանկությունը, ուստի` որքան մեծ է բանակի նկատմամբ դրական արձագանքը, այնքան նորակոչիկների մոտ մեծանում են դրական ակնկալիքները և հոգեբանական պատրաստականությունը հնարավորինս արագ ադապտացվելու նոր միջավայրին` բանակային ծառայությանը, առօրյա կենսագործունեությանը:
Սերժանտ Տիգրան Աբրահամյանը լավ է հիշում բանակ զորակոչվելու օրը, բայց այդ մասին նախընտրում է շատ չխոսել. «Երկու տարին բավականին մեծ ժամանակաշրջան է` տղայի կյանքում փոփոխություններ մտցնելու համար: Ինչպես մյուսները, այնպես էլ ես, տուն եմ վերադառնալու Հայրենիքի հանդեպ պարտքս կատարած, ֆիզիկապես կոփված և ռազմական գործում հմտացած»:
Տիգրանն անկեղծանում է` զորացրմանը երկար է սպասել, քանի որ քաղաքացիական կյանքում կիսատ թողած շատ գործեր ունի. «Ժամանակն է նոր լիցքեր հավաքել և աշխատել այնպես, որ երկու տարվա բացակայությունը շատ զգացնել չտա (ժպտում է): Մարդն առանց նպատակների լիարժեք չէ: Պետք է հետամուտ լինել դրանց իրագործմանը»:
Սերժանտ Սևակ Պետրոսյանը ջոկի փորձառու հրամանատար է:
«Երբ նոր էի եկել բանակ, մտածում էի, որ դժվարությամբ եմ ադապտանալու միջավայրին: Սխալվեցի: Այսօր, երբ ծառայությանս ավարտին մնացել են հաշված օրեր, մեծ ոգևորություն և հպարտություն կա. չէ± որ առաքելությունս կատարել եմ: Սա կյանքի ամենալուրջ դպրոցն է` դժվարություններով ու փորձություններով լցված: Այդ ամենի հաղթահարումն էլ տղային դարձնում է տղամարդ, ներարկում նաև պատասխանատվության մեծ զգացում, ինչպես նաև գործնականում սեփական կաշվի վրա ցույց տալիս, թե ինչպես պետք է պայքարել կյանքում, սեփական «ես»-ն ավելի բարձր դասել և այլն»,- ասում է 20-ամյա երիտասարդը, ում համար դժվար է եղել մայրաքաղաքային կյանքից անցում կատարել բանակային առօրյային:
Զորամասի հրամանատարի` ԱՀՏԱ գծով տեղակալ, փոխգնդապետ Արա Քամալյանն իրավացիորեն նկատում է, որ ինչպես նոր զորակոչի, այնպես էլ զորացրման դեպքում մեծանում է ծառայության նկատմամբ հասարակության վստահությունը:
«Հաջողության հասնելու համար յուրաքանչյուր զինվորական պետք է ճիշտ տեղում լինի: Զորացրվող զինծառայողները հասարակության մեջ բանակի իմիջը, զինվորականի կերպարը ներկայացնողն են: Կարծում եմ` նրանք բանակին հրաժեշտ են տալիս ներքին մեծ հուզմունքով, մեծ ոգևորությամբ: Շնորհավորում եմ նրանցից յուրաքանչյուրին և արդեն քաղաքացիական կյանքում ցանկանում նորանոր հաջողություններ, ձեռքբերումներ: Թող ռազմական գործի հանդեպ հետաքրքրությունը մշտապես լինի նրանց մեջ, որպեսզի մեզ սպառնացող վտանգի դեպքում նրանք լինեն առաջնագծի առաջավորները»,-ասում է փոխգնդապետ Արա Քամալյանը:
Շարքային Սեդրակ Մարտիրոսյանը հրետանավոր է: Զորամասում մարտական հերթապահություն իրականացնող Մարտիրոսյանն ասում է. «Թող ինձ ներեն Հայաստանի զորամասում ծառայող իմ ընկերները, բայց ծառայությունն Արցախում է: Այստեղ յուրաքանչյուր սարն ու քարն իր իմաստն ունի, իսկ յուրաքանչյուր օրը` խորհուրդը: Յուրաքանչյուր վայրկյանին սպառնացող վտանգը ստիպում է կյանքն ավելի թանկ գնահատել, ավելի շատ մտածել հարազատների մասին»:
 
Սեդրակի կարծիքով, բանակային կյանքը լուրջ հետք է թողնում մարդու կյանքում: «Այո, ծառայությունից հետո նոր կյանք է, իսկ այդ կյանքը պետք է մտնել որպես լիարժեք մարդ: Հենց այդ լիարժեքությունն էլ նպաստում է հետագա հաջողություններին, կայացվածությանը»,-այսպես է մտածում զորացրվելուն պատրաստվող զինվորը:
 
Ավագ սերժանտ Մհեր Հովհաննիսյանը զորամասի սերժանտական խորհրդի նախագահն է: Ծառայության հիմնական մասն անց է կացրել մարտական հերթապահություն իրականացնող գումարտակում: Ծառայության մասին խոսելիս նախևառաջ կարևորում է միջավայրի փոփոխությունը: Ասում է` այդ փոփոխությունները բոլորին են պետք:
 
«Ծառայությունը հնարավորություն է քաղաքացիական կյանքի առօրյա խնդիրները մի որոշ ժամանակով մոռանալու համար: Որքան էլ շատ երիտասարդներ խուսափեն ծառայությունից, այնուամենայնիվ, համոզված եմ` կյանքի մի շրջանում փոշմանելու են, որ այս ճանապարհը չեն անցել, բանակային ընկերներ չունեն: Ծառայության ավարտին թվում է, թե երազ է… Ինձ համար այս ժամանակահատվածը շատ արագ է անցել` լի բազմաթիվ բացահայտումներով, կյանքի դասերով»,-պատմում է Մհերը:
Որքան էլ խոսենք ծառայության անհրաժեշտության և կարևորության մասին, այնուամենայնիվ մի բան միանշանակ է` 104 շաբաթը քիչ ժամանակաշրջան չէ մտորելու և նոր  ծրագրեր նախանշելու համար: Հաշված օրեր են մնացել զորացրման մեկնարկին, և ապագա պահեստազորները վայելում են վերջին օրերը, վերլուծում բացթողումներն ու թերացումները, ձեռքբերումներն ու ծառայողական հաջողությունները...
 
Շարքային Հովհաննես Վարդանյան
 Լուսանկարները` հեղինակի

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search