Artsakhpress

Հասարակական

Իսրայելի վարչապետը պատասխանել է հայ պատրիարքի նամակին

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն պատասխանել է Երուսաղեմի Հայ Պատրիարք Ամենապատիվ Տ. Նուրհան Արք. Մանուկյանի նամակին:

Իսրայելի վարչապետը պատասխանել է հայ պատրիարքի նամակին

Իսրայելի վարչապետը պատասխանել է հայ պատրիարքի նամակին

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հուլիսի 14, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ֆեյսբուքյան իր էջում գրել է Երուսաղեմի հայոց պատրիարքարանի դիվանապետ Հովնան Բաղդասարյանը։

Բ. Նեթանյահուին ուղարկված նամակը ստորագրվել  էր Երուսաղեմի Հայ և Հույն Պատրիարքների և Սուրբ Երկրի Քուստոսի կողմից հունիսի 18-ին:

Նամակում Հոգևոր Պետերը իրենց մտահոգությունն են հայտնում եկեղեցապատկան կալվածքների վերաբերյալ Քնեսետում շրջանառվող նախագծի մասին, որը շուտով պիտի ուղարկվեր Նախարարների Խորհրդի քննարկման: Նրանք նամակում իրենց հիասթափությունն են հայտնում, որ հակառակ փետրվարին վարչապետի կողմից տրված հավաստիացմանը, թե նախագծի քննարկումը սառեցվում է, այն շարունակվում է քննարկվել Քնեսետում:

«Իր պատասխան նամակում, տիար Նեթանյահուն հավաստիացնում է Երուսաղեմի Հայ Պատրիարքին և գրում է, որ թելադրել է ետ կանչել վերոհիշյալ նախագիծը քննարկումից և հանձնարարել է նախարար Ցախի Հանեգբիին հանդիպել Պատրիարք Սրբազան Հոր հետ` խնդրին լուծում գտնելու համար»,- գրել է Հովնան Բաղդասարյանը:


     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

ՊՆ բեռնատարի վթարի արդյունքում չորս զինվոր է մահացել

Աշոտ Հակոբջանյանը նշանակվել է Արցախի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալ

Զանգակատուն գյուղի մոտ ադրբեջանցիներն իրենց դիրքերն առաջ են բերել. համայնքապետ

Շուշիում կազմակերպվել է մոդելավորման բաժնի ուսանողների աշխատանքների ցուցադրություն

Արցախում առաջին անգամ պետբյուջեի եկամուտները կգերազանցեն ծախսերը. Ֆինանսների նախարար

Ունեմ շուրջ 115 հազար վաճառքի ենթակա տնկիներ. երիտասարդ այգեգործը պատմել է իր հաջողված բիզնեսի մասին

Փորձարկվել է հայկական արտադրության առաջին ռազմական ռոբոտը

Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը գալիս են Հայաստան երեխա որդեգրելու

Կոմիտասի անվան երաժշտական դպրոցի դիմորդները տարեցտարի ավելանում են. մշակութային կրթօջախը 80 տարեկան է

Search