Artsakhpress

Քաղաքական

ՀՀ նախագահը շնորհավորել է Մակրոնին

Արմեն Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին՝ Ֆրանսիայի Հանրապետության Ազգային տոնի կապակցությամբ:

ՀՀ նախագահը շնորհավորել է Մակրոնին

ՀՀ նախագահը շնորհավորել է Մակրոնին

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հուլիսի 14, ԱՐՑԱԽՊՐԵՍ: ՀՀ նախագահի պաշտոնական էջում հրապարակված ուղերձում ասված է.

«Մեծարգո՛ պարոն Նախագահ,

Ջերմորեն շնորհավորում և լավագույն մաղթանքներ եմ հղում Ձեզ և Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին՝ Ֆրանսիայի Հանրապետության Ազգային տոնի կապակցությամբ:

Հայաստանի և Ֆրանսիայի միջեւ դարերի խորքից եկող բարեկամությունը և այսօր մեր պետությունների միջև առանձնաշնորհյալ հարաբերությունները, առկա բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունն ու փոխվստահությունը կայուն հիմք են հայ-ֆրանսիական փոխգործակցության հետագա զարգացման և խորացման համար:

Լիահույս եմ, որ երկուստեք ջանքերով կնպաստենք հայ-ֆրանսիական երկկողմ օրակարգի ընդլայնմանը և համագործակցության նոր հնարավորությունների բացահայտմանը:

Հայաստանը մեծապես կարևորում է Ֆրանսիայի՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրի ջանքերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում՝ ի նպաստ մեր տարածաշրջանում խաղաղության և կայունության:

Վերստին շնորհավորելով Ֆրանսիայի Ազգային տոնի առթիվ` մաղթում եմ Ձեզ անսպառ եռանդ և հաջողություններ, իսկ Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին՝ առաջընթաց և բարօրություն»:


     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Մարտակերտի շրջանի բնակչի՝ շնագայլի վրա կրակած գնդակը պատահաբար դիպել է իր 11-ամյա որդու գլխին

Բաքուն «պատրաստվում է խաղաղության»․ Նախիջևանի բանակի դիպուկահարները մարզվում են թուրք հրահանգիչների օգնությամբ

Ասկերանում շմոլ գազից թունավորվել է չորս բնակիչ

Հակառակ Ալիեւի կամքին ու քարոզչությանը. Բաքվում ընդդիմության բազմամարդ հանրահավաք է ընթանում

Լավաշ, մեղր, ապուրներ. զինվորի սնունդը փոխվել է

Ավելի լավ է երկար խոսել, քան կրակել. Տիգրան Աբրահամյան

Արցախում անցկացվելիք ConiFA 2019 Եվրոպայի ֆուտբոլային առաջնությանը անհրաժեշտ են կամավորներ

Եվրոպական խորհրդարանում Ալիևի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու կոչեր են հնչել

Երբ հայ զինվորի գլուխը կտրողը հերոսացվում է, ի՞նչ համերաշխության մասին է խոսքը. Արցախի ԱԺ փոխնախագահը՝ Փաշինյան-Ալիև հանդիպման մասին

Search