Artsakhpress

Քաղաքական

Մասիս Մայիլյանն ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի փորձնակներին

Հուլիսի 14-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանն ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի մի խումբ փորձնակների՝ կազմակերպության տարածաշրջանային տնօրեն Արփի Վարդանյանի գլխավորությամբ։

Մասիս Մայիլյանն ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի փորձնակներին

Մասիս Մայիլյանն ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի փորձնակներին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հուլիսի 14, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ինչպես տեղեկացրին ԱՀ արտաքին գործերի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ԱԳՆ ղեկավարն ընդգծել է արցախյան կողմի շահագրգռվածությունը՝ հայկական սփյուռքի անդամների կողմից Արցախ այցելություններում՝ հանրապետության մասին անկողմնակալ պատկերացում կազմելու, նոր գիտելիքներով հարստանալու և հետագայում միջազգային ասպարեզում Արցախի շահերի պաշտպանության գործում դրանք կիրառելու տեսանկյունից։
Արտաքին գործերի նախարարը նաև պատասխանել է մասնակիցների բազմաթիվ հարցերին, որոնք վերաբերում էին տարածաշրջանային գործընթացներին, Արցախի արտաքին քաղաքական օրակարգի գերակա ուղղություններին, այդ թվում՝ Արցախի և հայկական սփյուռքի միջև համագործակցության ամրապնդման ուղղությամբ իշխանությունների ջանքերին։

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Անչափ ցավալի է, երբ հարցականի տակ են դնում Ռոբերտ Աբաջյանի գիտակցված անձնազոհությունը. Լևոն Մնացականյան

Խուզարկություն է կատարվել իմ հայրական տանը, «Մետաքսկոմբինատում» և Տողի «Նոր Կյանք» ջրաշխարհում. Արթուր Աղաբեկյանը հանդես է եկել հայտարարությամբ

Արցախի կառավարության օպերատիվ շտաբի անդամների հայտարարությունը՝ Արթուր Աղաբեկյանի տան խուզարկության առթիվ

Արցախ այցելած զբոսաշրջիկների թիվն աճել է 102 տոկոսով

Շնագայլի հարձակման հերթական դեպքն է արձանագրվել

Արթուր Աղաբեկյանը բաց նամակ է հղել ապրիլյան պատերազմի ժամանակ ստեղծված օպերատիվ շտաբի անդամներին

Սամվել Շահրամանյանը նշանակվել է գերիների, պատանդների եւ անհայտ կորածների հարցերով հանձնաժողովի նախագահ

Նախագահ Սահակյանը ստորագրել է կարգադրություն

Հաթերքում կկայանա «Ժենգյալով հացի փառատոն». մանրամասներ է հաղորդում կազմակերպիչը

Search