Artsakhpress

Քաղաքական

ԱԳՆ ղեկավարն ընդունել է Հայկական բարեգործական ընդհանուր միության փորձնակներին

Հուլիսի 14-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանն ընդունել է Հայկական բարեգործական ընդհանուր միության փորձնակներին, ովքեր ավանդական ճանաչողական այցով Արցախ էին ժամանել ամառային փորձուսուցման ծրագրի շրջանակներում։

ԱԳՆ ղեկավարն ընդունել է Հայկական բարեգործական ընդհանուր միության փորձնակներին

ԱԳՆ ղեկավարն ընդունել է Հայկական բարեգործական ընդհանուր միության փորձնակներին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հուլիսի 14, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ինչպես տեղեկացրին ԱՀ արտաքին գործերի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Մասիս Մայիլյանն ընդգծել է նմանատիպ այցերի կարևորությունը, որոնք հնարավորություն են տալիս անմիջականորեն ծանոթանալ Արցախի քաղաքական, սոցիալական, կրթական և մշակութային կյանքին։
Հանդիպման ընթացքում արտաքին գործերի նախարարը փորձնակներին է ներկայացրել Արցախի արտաքին քաղաքականության հիմնական ուղղություններն ու առաջնահերթությունները, ինչպես նաև ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի շուրջ Արցախի դիրքորոշումը։
Արտաքին գործերի նախարարը նաև պատասխանել է մասնակիցների բազմաթիվ հարցերին:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Անչափ ցավալի է, երբ հարցականի տակ են դնում Ռոբերտ Աբաջյանի գիտակցված անձնազոհությունը. Լևոն Մնացականյան

Խուզարկություն է կատարվել իմ հայրական տանը, «Մետաքսկոմբինատում» և Տողի «Նոր Կյանք» ջրաշխարհում. Արթուր Աղաբեկյանը հանդես է եկել հայտարարությամբ

Արցախի կառավարության օպերատիվ շտաբի անդամների հայտարարությունը՝ Արթուր Աղաբեկյանի տան խուզարկության առթիվ

Արցախ այցելած զբոսաշրջիկների թիվն աճել է 102 տոկոսով

Շնագայլի հարձակման հերթական դեպքն է արձանագրվել

Արթուր Աղաբեկյանը բաց նամակ է հղել ապրիլյան պատերազմի ժամանակ ստեղծված օպերատիվ շտաբի անդամներին

Սամվել Շահրամանյանը նշանակվել է գերիների, պատանդների եւ անհայտ կորածների հարցերով հանձնաժողովի նախագահ

Նախագահ Սահակյանը ստորագրել է կարգադրություն

Հաթերքում կկայանա «Ժենգյալով հացի փառատոն». մանրամասներ է հաղորդում կազմակերպիչը

Search