Ֆուտբոլի Բելգիայի հավաքականը դարձավ Ռուսաստանում ավարտին մոտեցող աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր:
ԱԱ-2018. Բելգիան երրորդ տեղի համար պայքարում հաղթեց Անգլիային
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հուլիսի 14, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած խաղում բելգիացիները 2:0 հաշվով հաղթեցին Անգլիայի հավաքականին:
Հանդիպման 4-րդ րոպեին խաղի հաշիվը բացեց պաշտպան Թոմաս Մենյեն, իսկ երկրորդ խաղակեսում 82-րդ րոպեին Կեւին Դե Բրույնեի փոխանցումից հետո Էդեն Ազարը կրկնապատկեց բելգիացիների առավելությունը: