Artsakhpress

Ռազմական

Մեկնարկել են ձմեռային ուսումնականի ամփոփիչ ստուգումները

2018 թվականի պատրաստության պլանի համաձայն` Պաշտպանության բանակի զորամասերում մեկնարկել են ձմեռային ուսումնական փուլի ամփոփիչ ստուգումները: Ամփոփիչ ստուգումները մեկնարկեցին նաև գնդապետ Արտյոմ Առաքելյանի հրամանատարությամբ գործող զորամասում:

Մեկնարկել են ձմեռային ուսումնականի ամփոփիչ ստուգումները

Մեկնարկել են ձմեռային ուսումնականի ամփոփիչ ստուգումները
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հուլիսի 16, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ՄԱՐՏԻԿ: Յուրաքանչյուր ուսումնական փուլի ավարտին իրականացվող ամփոփիչ ստուգումները Պաշտպանության բանակում իրականացվող ստուգման ձևերից ու մեթոդներից մեկն են, որոնց ընթացքում ստուգվում են ուսումնական փուլի ընթացքում զինծառայողների ձեռք բերած գիտելիքները, կատարած աշխատանքները, զորքերի և նրանց ղեկավար մարմինների պատրաստականությունը, զորամասերի և ստորաբաժանումների ներդաշնակման աստիճանը, կարգապահության վիճակը և զորամասի մարտունակությունն ընդհանրապես:
 
Ստուգումները հնարավորինս օբյեկտիվորեն անցկացնելու և նկատված թերությունները վեր հանելու նպատակով մի շարք զորամասերում դրանք իրականցնում էին փոխգործակցության շրջանակներում Պաշտպանության բանակ այցելած զինված ուժերի հանձնաժողովականները` գեներալ-մայոր Անդրանիկ Մակարյանի նախագահությամբ:
 
«Բանակի մարտունակությունը, որը մեր երկրի անվտանգության ապահովման թիվ մեկ երաշխիքն է, որոշվում է անձնակազմի առկայությամբ, սպառազինության և տեխնիկայի առկայությամբ, բոլոր տեսակի նյութատեխնիկական ապահովման միջոցառումների լիակատար իրականացմամբ, բայց այս ամենը ոչինչ չարժեն, եթե մենք չունենանք ուսուցանված զորք` բառիս բուն իմաստով: Այս ստուգումները և մեր ամենօրյա ծառայողական գործունեության հիմնական խնդիրը զորքին ուսուցանելն է և պատրաստելը այն բոլոր մարտահրավերներին, որոնց մենք պետք է պատրաստ լինենք և որոնց մենք առնչվում ենք ամեն օր: Կարևոր է նաև այն հանգամանքը, որ հայկական զինված ուժերում յուրաքանչյուր վեց ամիսը մեկ անգամ իրականացնելով զորակոչ և զորացրում, ստեղծում ենք ուժեղ և հարուստ մարտական փորձ ունեցող զորահավաքային ռեսուրսներ, որը շատ կարևոր է մեր երկրի անվտանգությունը այսօր, վաղը և ընդմիշտ ապահովելու համար:
 
Ինչ վերաբերում է նախնական արդյունքներին, ապա կարևոր է, որ բոլոր ոլորտներում արձանագրվել են դրական արդյունքներ: Բայց մենք պետք է անդադար պատրաստվենք, կատարելագործենք մեր ունակությունները, որպեսզի ունենանք տեխնիկական միջոցները կիրառելու համար ուսուցանված և իրենց առաջադրված խնդիրները կատարելու պատրաստ զինվորական անձնակազմ` սկսած ամենաբարձր պաշտոնատար անձից մինչև առաջին գծում կանգնած շարքային զինվորը»,-մեզ հետ զրույցում ասաց ՀՀ ԶՈՒ մարտական պատրաստության վարչության պետ, Գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-մայոր Անդրանիկ Մակարյանը:
 
Հետևելով քննությունների ընթացքին` նկատելի էր, որ ինչպես հրամկազմի, այնպես էլ ժամկետային զինծառայողների մոտ առկա են պատրաստակամության բարձր մակարդակ, բարոյակամային անհրաժեշտ հատկանիշները: Անձնակազմը ժամանակին պատրաստվել և ձգտում էր հանձնաժողովականներին ցուցադրել ուսումնական փուլի ընթացքում ձեռք բերած ունակությունները, ինչը առաջադրված խնդիրները գործնականում կատարելու գրավականն է:
 
«Քննությունները մեզ համար շատ կարևոր են, քանի որ դրանք մեր փորձն ու ունակությունները դրսևորելու հնարավորություն են տալիս: Եթե մենք ցանկանում ենք իմանալ, թե իրականում ինչի ենք ունակ պատերազմի դաշտում, ապա այսօր դա պետք է ապացուցենք ստուգումների ընթացքում: Եվ եթե մենք կարողանանք գերազանց գնահատական ապահովել, ապա կարող ենք վստահ լինել, որ նույնը կկարողանանք կատարել մարտական գործողությունների ժամանակ: Այս առումով սա բացառիկ հնարավորություն է բոլորիս համար: Գիտակցելով այս ամենը` բոլոր զինծառայողները ուժ ու եռանդ չեն խնայում ամառվա այս տապին բարձր գնահատական ապահովելու, ասել է թե` գործնականում առաջադրված խնդիրը կատարելու համար»,-մեզ հետ զրույցում ասաց շարքային Դավիթ Լևոնյանը` վստահություն հայտնելով , որ հուսախաբ չեն անի հրամանատարության սպասելիքները:        
 
Ինչ վերաբերում է ամփոփիչ ստուգումների վերջնական արդյունքներին, ապա դրանք կամփոփվեն ավելի ուշ, և տարեվերջին ընդհանրացնելով կատարված աշխատանքները, յուրաքանչյուրը կգնահատվի ըստ արժանվույն:
Հրայր Փաշայան

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search