Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի միջեւ հարաբերությունները երբեք ավելի վատ չեն եղել՝ ամերիկյան կողմի «երկար տարիների հիմարության» պատճառով:
Ռուսաստանի հետ հարաբերությունները երբեք ավելի վատ չեն եղել՝ ԱՄՆ-ի հիմարության պատճառով. Թրամփ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հուլիսի 16, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները երբեք ավելի վատ չեն եղել՝ ԱՄՆ-ի երկարամյա հիմարության, բթամտության եւ այսօր տարվող կախարդի որսի շնորհիվ»,- գրել է ամերիկացի առաջնորդը Twitter-ում, հաղորդում է news.am-ն:
Երկուշաբթի նախատեսված է Դոնալդ Թրամփի եւ Վլադիմիր Պուտինի հանդիպումը Հելսինկիում: Կրեմլում հաղորդել են, որ նախագահները մտադիր են քննարկել երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները եւ միջազգային օրակարգի արդիական հարցեր: