Artsakhpress

Սփյուռք

Թուրքիայում ֆաշիզմի առաջխաղացումը պետք է կանգնեցնել միասին․ Կարո Փայլան

Թուրքիայի քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության հայ պատգամավոր Կարո Փայլանը անդրադարձել է տեղի ունեցած ընտրությունների վերլուծությանն ու Թուրքիայի առկա իրավիճակին։

Թուրքիայում ֆաշիզմի առաջխաղացումը պետք է կանգնեցնել միասին․ Կարո Փայլան

Թուրքիայում ֆաշիզմի առաջխաղացումը պետք է կանգնեցնել միասին․ Կարո Փայլան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հուլիսի 16, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Թուրքական Gazeteduvar կայքի հետ զրույցում Կարո Փայլանը շեշտել է, որ չնայած երկրում եղել է արտակարգ դրություն, իսկ արեւելքի քրդաբնակ նահանգները գտնվել են պետական, ոստիկանական ու զինվորական ճնշումների տակ, քուրդ ընտրողները համարձակություն են դրսեւորել եւ իրենց կամքը պարտադրել են, փոխանցում է news.am-ը։
Փայլանը նշել է, թե իր կուսակցության ստացած մեծ քանակի ձայները հրաշք կարելի է անվանել նման իրավիճակի համար՝ շեշտելով, որ գերազանց ցուցանիշ է Դիարբեքիրում ստանալ 66 իսկ Հաքքարիում 70 տոկոս ձայն։
Փայլանը, անդրադառնալով տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին, պնդել է, թե իշխող կուսակցության հեգեմոնիան կոտրելու համար պետք է պայքարեն բոլորը։ «Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» եւ «Լավ» կուսակցությունները եւս պետք է պայքարեն ֆաշիզմի առաջխաղացումը կանգնեցնելու համար»,-ասել է Կարո Փայլանը։

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Լևոն Հայրապետյանի հիշատակին Վանքում խաչքար-հուշարձան է բացվել

Ճանապարհը փակած քաղաքացիների նկատմամբ հարուցվել է վարչական վարույթ. ԱՀ ոստիկանություն

Ստեփանակերտի ուռուցքաբանական կենտրոնը գործում է նոր մասնաշենքում. հիմնարկ է այցելել Հանրապետության Նախագահը

Արցախյան ազատամարտում զոհված քաջորդիների հարազատներին այցելելը յուրօրինակ հոգու պարտք եմ համարում. Գևորգ Չաքմանյան

Հոկտեմբերի 22-ից Արցախի դպրոցներում սկսվելու է աշնանային արձակուրդը

Մայրաքաղաքում հոսանքի ժամանակավոր անջատումներ կլինեն. «Արցախէներգո»

Հերմինե Նաղդալյանն ընտրվել է ԱՊՀ ՄԽՎ մշտական հանձնաժողովի նախագահ

Վանաձորում կայացած Բերքի տոնին լավագույնն է ճանաչվել Մարտակերտի տաղավարը

Կաղարծի համայնքի առաջնահերթ խնդիրներից է, որպեսզի երիտասարդությունը չլքի գյուղը. համայնքի ղեկավար

Search