Artsakhpress

Հասարակական

Քռասնիում բացվել է համայնքային կենտրոն

Այսօր՝ հուլիսի 16-ին, Ասկերանի շրջանի Քռասնի համայնքում տեղի է ունեցել «Հայաստան» համահայկական հիմնադրամի ԱՄՆ-ի արևմտյան շրջանի բարերարներ Հակոպ և Հիլդա Բաղդասարյանների ու ԱՀ կառավարության համաֆինանսավորմամբ կառուցված համայնքային կենտրոնի բացման հանդիսավոր արարողությունը:

Քռասնիում բացվել է համայնքային կենտրոն

Քռասնիում բացվել է համայնքային կենտրոն
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հուլիսի 16, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ մինչ միջոցառման մեկնարկը բացման արարողությանը ներկա ԱՀ Նախագահ Բակո Սահակյանը պաշտոնատար այլ անձանց և բարերարների ուղեկցությամբ ծաղիկներ է խոնարհել արցախյան պատերազմի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանին:
 
Միջոցառմանը ներկա բարերար Հակոբ Բաղդասարյանի որդին՝ Գևրիգ Բաղդասարյանը, կարևորել է նախաձեռնությունը՝ նշելով, որ սա պատմական օր է:
 
«Այս ուրախության մեջ միակ տխրությունն այն է, որ հայրս իր աչքերով չի կարող տեսնել շենքը: Ուզում եմ մեր ընտանիքի կողմից շնորհակալություն հայտնել և մեր խոնարհումը բերել բոլոր այն ընտանիքներին, որոնք արցախյան պատերազմում ունեցել են զոհեր:
Մեր այցելած արցախյան գրեթե բոլոր գյուղերում կային հուշարձաններ զոհված ազատամարտիկների հիշատակին: Նրանց արածը մենք որևէ ձևով հատուցել չենք կարող, և մեր կողմից արված փոքր ներդրումները համայնքի բնակիչների կյանքը հեշտացնելու միջոց են: Արտասահմանում ապրող բոլոր հայերը պետք է աջակիցը լինեն նմանատիպ ծրագրերի»,- մասնավորապես ասել է Գ. Բաղդասարյանը:
 
«Հայաստան» համահայկական հիմնադրամի ծրագրերի համակարգող Վարդան Փարթամյանն էլ համայնքային կենտրոնի մանրակերտն է նվիրել Բաղդասարյանների ընտանիքին՝ ընդգծելով, որ ամեն շինություն մի ընտանիքի կամ անհատի պատմություն է , և այսօր մենք Հակոբ Բաղդասարյանի օրինակի ականատեսն ենք, ով արմատներով շուշեցի է, սովորել է Շուշիի ռեալական ուսումնարանում:
 
«Շենքը կդառնա Քռասնի համայնքի բաբախող սիրտը, իսկ Բաղդասարյանների ընտանիքը այստեղ կունենա իր երկրորդ տունը»,- ավելացրել է Վ. Փարթամյանը:
 
Իսկ Քռասնի համայնքի ղեկավար Կարեն Գրիգորյանը նշել է, որ համայնքային կենտրոնի բացումն իրականություն է դարձրել համագյուղացիների վաղեմի երազանքը:
 
«Մեր առջև իր ողջ շքեղությամբ վեր է խոյացել հոյակապ մի կառույց, որտեղ տեղակայված են գյուղապետարանը, հանդիսությունների սրահը, երիտասարդների ժամանցի սենյակը և բուժկետը: Մեր երախտագիտությունն ենք հայտնում «Հայաստան» համահայկական հիմնադրամին, Արցախի կառավարությանը, Բաղդասարյանների ընտանիքին և բոլոր նրանց, ովքեր օգնել ու աջակցել են շենքի ժամանակին կառուցմանը»,- ասել է Կ. Գրիգորյանը և Քռասնի համայնքի պատվավոր քաղաքացիների կոչում շնորհել Բաղդասարյանների ընտանիքի անդամներին:
Այնուհետև օրհնության կարգ է կատարել Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը:
Հանդիսավոր արարողությանը ներկա էին ԱՀ Նախագահի խորհրդական-հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Արայիկ Հարությունյանը, ԱԺ Նախագահ Աշոտ Ղուլյանը, պաշտոնատար այլ անձինք, հիմնադրամի ներկայացուցիչներ Հայաստանից և Սփյուռքից:

     

Քաղաքական

Նիկոլ Փաշինյանն ու Անն-Լորանս Պետելը քննարկել են Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացները

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությանը:

Ֆրանսիայի ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությունը մարտի 27-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանի և ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի ուղեկցությամբ:

ՀՀ-ի և ԵՄ-ի միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար. «Հայաստանի բարեկամներ» ցանցի զեկույցը

Հայաստանի և Եվրոպական միության միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար։

Հակոբ Արշակյանը Դանիայի խորհրդարանականների հետ հանդիպմանն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններին

Միջխորհրդարանական միության 148-րդ վեհաժողովի շրջանակում Հայաստանի ԱԺ պատվիրակությունը Դանիայի նախաձեռնությամբ հանդիպել է դանիացի գործընկերների հետ՝ պատվիրակության ղեկավար Սյորեն Սյոնդերգաարդի գլխավորությամբ:

Տնտեսական

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Տարադրամի փոխարժեքն այսօր

Տարադրամի փոխարժեքն այսօր։

Հասարակական

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search