Artsakhpress

Մշակույթ

«Հայկի Սերունդ»-ը ճանաչողական այցեր է կազմակերպում դեպի Արցախի պատմամշակութային վայրեր. ներկայացնում է ՀԿ փոխնախագահը

Օրերս «Հայկի Սերունդ» հասարակական կազմակերպության անդամները հերթական անգամ ճանաչողական այցի շրջանակներում կազմակերպել են արշավ դեպի Շուշի:

«Հայկի Սերունդ»-ը ճանաչողական այցեր է կազմակերպում դեպի Արցախի պատմամշակութային վայրեր. ներկայացնում է ՀԿ փոխնախագահը

«Հայկի Սերունդ»-ը ճանաչողական այցեր է կազմակերպում դեպի Արցախի պատմամշակութային վայրեր. ներկայացնում է ՀԿ փոխնախագահը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հուլիսի 16, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է կազմակերպության փոխնախագահ Ռուբեն Հայրիյանը՝ հավելելով, որ այցի ընթացքում կազմակերպության շուրջ 30 երիտասարդներ եղել են տարածքում գտնվող պատմամշակութային վայրեր:
Անդրադառնալով կազմակերպության կողմից անցկացվող տարաբնույթ միջոցառումներին՝ Ռ. Հայրիյանը նշել է, որ ընթացիկ տարվա հուլիսի 8-ին Շուշի քաղաքում կազմակերպության «Հայորդիներ» երիտասարդական ճամբարի տարածքում անց էր կացվել Վարդավառի տոնին նվիրված միջոցառում, որին մասնակցում էին շուրջ 80 երիտասարդներ:
«Միջոցառման ամբողջ ընթացքն ուղեկցվում էր ակտիվ ջրային խաղերով և մրցույթներով։ Օրվա վերջում մասնակիցների համար կազմակերվել էր ուրախ երեկույթ։ Բացի դրանից «Հայկի Սերունդ»-ը, ընթացիկ տարվա փետրվար ամսից սկսած, իրականացրել է տարաբնույթ մի շարք միջոցառումներ։ Մասնավորապես՝ փետրվարի 25-ին տեղի է ունեցել արշավ Ստեփանակերտի բարձունքներում գտնվող նախկին դիրքեր, որի ընթացքում արշավի 45 մասնակիցների համար տեղում կազմակերպվել է ռազմահայրենասիրական դասընթաց։ Ապրիլի 7-ից 8-ը Ստեփանակերտ քաղաքի «Խաչին տափ» կոչվող տարածքում կազմակերվել էր երկօրյա ճամբար-հավաք, որին մասնակցել են կազմակերպության 50 անդամներ։ Մայիսի 9-ին տոնական միջոցառումների շրջանակում կայացել է ավտոերթ դեպի Շուշի, որի ընթացքում մշակութային մայրաքաղաքում կազմակերպվել է շրջայց և ռազմահայրենասիրական դասընթաց «Հայկի Սերունդ» հասարակական կազմակերպության անդամների համար։ Հունիսի 24-ին տեղի է ունեցել 40 անձից բաղկացած արշավ դեպի Կաչաղակաբերդ։ Բոլոր արշավների և հավաքների ընթացքում կազմակերպվել են խաղեր, տարաբնույթ մրցույթներ և ռազմահայրենասիրական բնույթ կրող դասընթացներ»,- մանրամասնել է Ռ. Հայրիյանը:
Լուսանկարները՝ «Հայկի Սերունդ» հասարակական կազմակերպության

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Արաքսի ափամերձ հատվածով Արցախը Հայաստանին կապող երրորդ մայրուղին կկառուցվի

Հարսանեկան զույգն ընտանեկան կյանքի առաջին գնումներն է կատարել «Բերքի տոն»-ին (էքսկլյուզիվ)

Լևոն Հայրապետյանի հիշատակին Վանքում խաչքար-հուշարձան է բացվել

Մարտակերտում աճեցված կիվին ներկայացվել է «Բերքի տոն»-ին

Սահմանված անվանակարգերում հայտնի են «Բերքի տոն»-ի լավագույն մասնակիցները

Մենք չունենք գրավված տարածքներ հասկացություն. Դավիթ Բաբայանը պատասխանել է Ռիչարդ Միլսին

Ավելի քան 1000 մասնակից. Արցախում աճեցրած արևադարձային մրգերը զարմացրել են այցելուներին

Ճանապարհը փակած քաղաքացիների նկատմամբ հարուցվել է վարչական վարույթ. ԱՀ ոստիկանություն

«Հայրենիք» խմբակցությունը ՄԻՊ պաշտոնում թեկնածու է առաջադրել Արտակ Բեգլարյանին

Search