Artsakhpress

Հասարակական

Հարկային մարմնի գերակա խնդիրն է ունենալ գործարար միջավայրի բարելավմանը նպաստող համակարգ. Արթուր Հարությունյան

Այսօր՝ հուլիսի 16-ին, ԱՀ ֆինանսների նախարարությունում տեղի է ունեցել հարկային համակարգի բարեփոխումների հայեցակարգի հանրային քննարկումների ամփոփիչ փուլը:

Հարկային մարմնի գերակա խնդիրն է ունենալ գործարար միջավայրի բարելավմանը նպաստող համակարգ. Արթուր Հարությունյան

Հարկային մարմնի գերակա խնդիրն է ունենալ գործարար միջավայրի բարելավմանը նպաստող համակարգ. Արթուր Հարությունյան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հուլիսի 16, ԱՐՑԱԽՊՐԵՍ: ‹‹Արցախպրես››-ի թղթակցի հաղորդմամբ՝ քննարկմանը ներկա ԱՀ ֆինանսների նախարար Արթուր Հարությունյանն իր խոսքում ասել է, որ հանդիպման հիմնական նպատակը հարկային համակարգի բարեփոխումների հայեցակարգի վերաբերյալ արված առաջարկությունների քննարկումն է, որից հետո միայն այն պետք է ներկայացվի ԱՀ կառավարության հաստատմանը:
 
‹‹Խորապես համոզված ենք, որ ցանկացած բարեփոխում չի կարող հաջողությամբ իրագործվել առանց հասարակության կողմից ճիշտ ընկալման: Այդ նպատակով մենք փորձում ենք անել հնարավորը, որպեսզի հայեցակարգը մատչելի ներկայացվի հանրությանը: Հայեցակարգի հիմքում դրված է նաև հարկային օրենսգրքի մշակումը, որի համար ևս ունենալու ենք առարկայական քննարկումներ տարբեր շահագրգիռ անձանց հետ: Հարկային մարմնի կողմից գերակա խնդիր է հանդիսանում ունենալ այնպիսի համակարգ, որը էլ ավելի կնպաստի մեր երկրում գործարար միջավայրի բարելավմանը՝ դրա մեջ ներառելով բազմաթիվ ուղղություններ: Այսօր մենք ունենք օբյեկտիվ անհրաժեշտություն նորովի հարկային հարաբերություններ կազմակերպելու, քանի որ օրեցօր ունենում ենք նոր մարտահրավերներ››,- նշել է Ա. Հարությունյանը:
 
ԱՀ ֆինանսների նախարարության հարկային վարչարարության մեթոդաբանության և հարկ վճարողների իրազեկման բաժնի պետ Արմինե Մուսայելյանն էլ ասել է, որ հարկային համակարգի բարեփոխումների հայեցակարգը կազմված է հիմնականում չորս մասից:
 
‹‹Առաջին մասում ներկայացվել է 2010-2017 թթ հարկային համակարգում իրականացված բարեփոխումները, այդ թվում դրանց թվային արդյունքները: Երկրորդ մասում ներկայացվել են առկա խնդիրները: Մեր կողմից կատարվել են օրենսդրական և վարչարարական դաշտի վերլուծություններ, վեր հանվել առկա բացերը: Երրորդ մասում նախանշված խնդիրների հիման վրա ներկայացվել են առաջիկա անելիքները, դրանց հասնելու հիմնական ուղղությունները՝ վերջում տալով ամփոփում: Մասնավորապես՝ 2010-2017 թթ. իրականացված օրենսդրական բարեփոխումների շարքում հարկ է ընդգծել փոքր շրջանառություն ունեցող սուբյեկտների համար արտոնագրային հարկով հարկման մեխանիզմի ներդրումը, եռամսյա ժամկետով հարկային արտոնությունների տրամադրումը նորաստեղծ հարկ վճարողներին, հանրապետությունում գերակա ճանաչված ոլորտների մասով հարկային արտոնությունների սահմանումը, ինչպիսիք են զբոսաշրջության, գյուղատնտեսության, բնակարանային շինարարության ոլորտները: Հաջորդ ուղղությունը վարչարարական դաշտում կատարված բարեփոխումներն են, որոնց մեջ մտնում է հարկ վճարողների սպասարկման, իրազեկման մակարդակների բարձրացումը և ռիսկերի կառավարման համակարգերի ներդրումը»,- մանրամասնել է Ա. Մուսայելյանը:
Նրա խոսքով՝ չնայած իրականացված բարեփոխումներին՝ ոլորտում դեռևս կան խնդիրներ: Գերակա ուղղություն է նաև հարկ վճարողների իրազեկումը, քանի որ կիրթ և օրինապահ հարկ վճարող ունենալը համակարգի ամենակարևոր խնդիրն է: Այդ ուղղությամբ աշխատանքները շարունակվելու են:
Հանդիպմանը ոլորտի ներկայացուցիչների հետ քննարկվել են մի շարք հարցեր:

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search