Artsakhpress

Միջազգային

Ինչի՞ց եք դուք եզրակացրել, որ Թրամփը կամ ես լիովին վստահում ենք միմյանց. Պուտին

Ոչ ոքի վստահել չի կարելի: Ինչի՞ց եք դուք եզրակացրել, որ Թրամփը կամ ես լիովին վստահում ենք միմյանց: Նա պաշտպանում է Միացյալ Նահանգների շահերը, իսկ ես՝ Ռուսաստանի:

Ինչի՞ց եք դուք եզրակացրել, որ Թրամփը կամ ես լիովին վստահում ենք միմյանց. Պուտին

Ինչի՞ց եք դուք եզրակացրել, որ Թրամփը կամ ես լիովին վստահում ենք միմյանց. Պուտին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հուլիսի 16, ԱՐՑԱԽՊՐԵՍ:  Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն իր ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ, երբ վերջինիս հարցրել են՝ արդյո՞ք նա վստահում  է Պուտինի խոսքերին այն մասին, որ Ռուսաստանը չի միջամտել 2016 թվականի նախագահական ընտրություններին, փոխանցում է News.am-ը:

Պուտինի խոսքով՝ ինքը հայտարարել է, որ 2016 թվականին ցանկացել է Դոնալդ Թրամփի հաղթանակը ԱՄՆ ընտրություններում: «Ես ուզում էի, որպեսզի նա հաղթի, քանի որ նա խոսում էր ռուս-ամերիկյան հարաբերությունների կարգավորման մասին», - ասել է Պուտինը՝ ընդգծելով, որ «Ռուսաստանը երբեք չի միջամտել եւ չի միջամտի» ամերիկյան ընտրություններին:

Նրա խոսքով՝ Ռուսաստանը պատրաստ է իր տարածքում հատուկ դատախազ Մյուլերի հանձնաժողովի անդամների ներկայությամբ հարցաքննել ամերիկյան ընտրություններին միջամտության հարցով մեղադրյալներին, հաղորդում է «Մեդուզա»-ն:

Ինչի փոխարեն, Պուտինի խոսքով, Մոսկվան ցանկանում է, որպեսզի ռուս քննիչներին թույլ տան գալ ԱՄՆ եւ ներկա գտնվեկ Hermitage Capital հիմնադրամի ղեկավար Ուիլյամ Բրայդերի եւ ԱՄՆ հատուկ ծառայությունների աշխատակիցների հարցաքննությանը, որոնք «ուղեկցել են գործարարի ապօրինի գործարքները»:

Ռուսաստանում Ուիլյամ Բրաուդերը երկու անգամ դատապարտվել է ազատազրկման. 2013 թվականին՝ 9 տարվա ազատազրկման՝ խարդախության եւ հարկերից խուսափելու համար, 2017-ին` 9 տարվա ազատազրկման՝  կանխամտածված սնանկության մասին գործով:

Իր հերթին, Թրամփը հայտարարել է, որ ճիշտ է համարել անմիջապես ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ասել ամերիկյան ընտրությունների Մոսկվայի միջամտության մասին, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը:

«Այսօրվա հանդիպման ժամանակ ես նախագահ Պուտինի հետ խոսեցի Ռուսաստանի կողմից մեր ընտրություններին միջամտության մասին: Կարծում եմ, որ ավելի ճիշտ էր դա ասել հենց նրա դեմքին»:

Թրամփը հերքել է իր նախընտրական շտաբի եւ Մոսկվայի միջեւ ԱՄՆ նախագահական ընտրությունների նախընտրական քարոզարշավի ընթացքում դավադրության մասին պնդումները:
ԱՄՆ նախագահի խոսքով՝ նախագահական ընտրություններում Ռուսաստանի կողմից ենթադրվող միջամտության հետաքննությունը «բացասական ազդեցություն է ունեցել երկու խոշորագույն միջուկային տերությունների միջեւ հարաբերությունների վրա»:
Նա հայտարարել է, որ միջամտությանը մասնակցելու համար մեղադրվող տասներկու ռուսները որեւէ կապ չունեն ընտրական գործընթացների հետ: Թրամփը շեշտել է. «Ես չէի ճանաչում նախագահին, եւ չէի կարող նրա հետ դավադրության մեջ մտնել»:

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Եվրանեսթ ԽՎ-ն ԵՄ-ին կոչ է արել մեծացնել մարդասիրական օգնությունը ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց

Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովը ԵՄ-ին կոչ է արել մեծացնել մարդասիրական և ֆինանսական օգնությունը ԼՂ-ից բռնի տեղահանված բնակչության շրջանում անչափահասների կարիքները բավարարելու համար։

«Հայաստան» հիմնադրամը շարունակում է աջակցել Լիբանանում գործող հայկական կրթական հաստատություններին

«Հայաստան» համահայկական հիմնադրամը հերթական ֆինանսական աջակցությունն է ցուցաբերել Լիբանանի հայ կրթական հաստատություններին` Լիբանանի հայ համայնքին տրամադրվող շարունակական օգնության ծրագրի շրջանակում:

Հայաստանը շուրջ 30 տոննա մարդասիրական բեռ կուղարկի Գազայի բնակիչներին

Հայաստանի Հանրապետությունը մարդասիրական օգնություն կուղարկի Գազայից տեղահանված և Ռաֆահի անցակետում հաստատված, ծանր սոցիալ-տնտեսական վիճակում հայտնված բնակիչներին։

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

ԼՂ-ից բռնի տեղահանվածները կշարունակեն օգտվել Կառավարության սոցիալական աջակցության ծրագրերից ՀՀ քաղաքացիություն ստանալուց հետո

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Այսօր Ծաղկազարդ է

Բարեղամ Հարությունյանը ոսկե մեդալ նվաճեց Լիտվայում

Մայամիի մրցաշար․ Ավանեսյանը հաղթեց աշխարհի 6-րդ ռակետ Ժաբերին

Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն եւս շարունակում է էժանանալ

Հայ մրցավարները կսպասարկեն Մոլդովա Մ 21-Նիդերլանդներ Մ 21 հանդիպումը

Շանթ Սարգսյանը` «Bucharest Grand Prix Rapid» արագ շախմատի մրցաշարի հաղթող

Տնտեսական ակտիվության ցուցանիշը երկու ամսում աճել է 13.6 տոկոսով․ Հայաստանից արտահանումն ավելացել է 2.6 անգամ

Search