Artsakhpress

Քաղաքական

Օգնել եք մեզ սպառնացող պետությանը. ՀՀ դեսպանը քննադատել է Սլովակիային Ադրբեջանին զենք մատակարարելու համար

Սլովակիայի հայտնի Dennik N պարբերականը հոդված է հրապարակել այդ երկրից Ադրբեջան զենքի ապօրինի մատակարարումների վերաբերյալ: «Արմենպրես»-ը ներկայացնում է հոդվածն ամբողջությամբ. «Կառավարությունը հաուբիցների և հրթիռային համազարկերի համակարգերի արտահանման լիցենզիա է տրամադրել։ Դրանք տարանցել են Իսրայելով և վստահաբար հայտնվել Ադրբեջանում։ Լիցենզավորման որոշումը կայացնում է էկոնոմիկայի նախարարությունը: Ինչպե՞ս են արտահանումն ստուգել անվատանգության ծառայությունները, հայտնի չէ։

Օգնել եք մեզ սպառնացող պետությանը. ՀՀ դեսպանը քննադատել է Սլովակիային Ադրբեջանին զենք մատակարարելու համար

Օգնել եք մեզ սպառնացող պետությանը. ՀՀ դեսպանը քննադատել է Սլովակիային Ադրբեջանին զենք մատակարարելու համար
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հուլիսի 17, ԱՐՑԱԽՊՐԵՍ - ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սլովակիայում Հայաստանի դեսպան Տիգրան Սեյրանյանը համարձակ քայլ է արել, որը արտասովոր է դիվանագիտության մեջ: Նա հրապարակայնորեն քննադատում է Սլովակիայի գործելակերպը, որի հետ իր երկիրը երկար տարիներ պահպանել է բարեկամական հարաբերություններ: 
Սեյրանյանը Dennik N-ին սլովակյան հաուբիցների և հրթիռային համազարկային համակարգերի արտահանման վերաբերյալ կարծիք է հայտնել առ այն, որ դրանք ի վերջո հայտնվել են Ադրբեջանում: Այդ առևտուրը վերջին ամիսներին կատարվել միայն սլովակյան իշխանությունների համաձայնությամբ: Դրանք արտահանվել այնպիսի մի երկիր, որի հանդեպ կիրառվում է նմանատիպ արդյունավետ ռազմական տեխնիկայի մատակարարման էմբարգոն:
Դեսպան Տիգրան Սեյրանյանն այդ զենքն սպառնալիք է համարում Հայաստանի անվտանգության համար: Հայերն Ադրբեջանի հետ Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ երկարամյա լարված հարաբերություններ ունեն:
«Այս զինատեսակներն իսկապես վտանգավոր են: Նրանց արտահանումը լուրջ խնդիր է, որը կարող է խաթարել ոչ միայն իմ երկրի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անվտանգությունն, այլև Սլովակիայի հետ մեր բարեկամական հարաբերությունների պատկերը», - փաստում է Սեյրանյանը:
Զենքի արտահանման ետևում կանգնած է սլովակյան MSM ընկերությանը, որը պատկանում է ազդեցիկ չեխ զինագործ Յարոսլավ Ստրնադի Czechoslovak Group-ին: Սլովակիայի էկոնոմիկայի նախարարությունը դրան լիցենզիա է տրամադրել արդիականացված RM-70 հրթիռային համազարկային կայանքներ և արդիականացված Dana հաուբիցներ Իսրայել արտահանելու համար:
Չեխ լրագրողները մի շարք ապացույցներ են ձեռք բերել, որ Իսրայելը պարզապես տարանցիկ կայան է, մինչդեռ զենքի իրական գնորդն Ադրբեջանն է, որ նույնիսկ չի էլ ժխտում այդ փաստը, ցուցադրելով զինատեսակներն ադրբեջանական բանակի զորավարժությունների ժամանակ, ինչով ապացուցում դրանց ձեռքբերումը:
Դեսպան Սեյրանյանն այդ տեղեկատվությունը կարևոր է համարում: Ադրբեջանը երկար ժամանակ է, որ թշնամաբար է վերաբերվում Հայաստանին. «Մենք խոսում ենք Ադրբեջանին հարձակողական զենք տրամադրելու մասին, մի երկրի, որի ղեկավարներն օգտագործում են պատերազմական հռետորաբանություն: Ամեն օր, նրանք սպառնում են ուժ կիրառել Լեռնային Ղարաբաղի, նաև Հայաստանի դեմ, ինչը կարող է սպառնալիք հանդիսանալ տարածաշրջանային խաղաղությանը և կայունությանը»:
Սլովակիայի կառավարությունը, սակայն, ամեն կերպ հերքում է արգելված երկիր զինտեխնիկայի արտահանման համար իր պատասխանատվությունը: Այն կրկնում է, որ համաձայնություն է տվել դա միայն Իսրայել արտահանելու համար, բայց ոչ Ադրբեջան, որ 90-ական թվականներից ի վեր սպառազինության էմբարգոի է ենթարկված երկիր է:
«Սլովակիայի Հանրապետությունը երբեք թույլ չի տվել ռազմական տեխնիկա արտահանել Ադրբեջան: Մենք հարգում ենք մեր միջազգային պարտավորությունները», - ընդգծում է Սլովակիայի արտաքին գործերի նախարարությունը:

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search