Սոցիալական ցանցերի աստղ, միլիոնավոր հետևորդներ ունեցող Նաս Դեյլին Հայաստանում է և արդեն կիսվել է առաջին օրվա տպավորություններով։
Բարի գալուստ անվճար ջրի երկիր. Նաս Դեյլին Հայաստանում է
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հուլիսի 17, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Նա հիացած է մեր ցայտաղբյուրներով, գիտի հայերն ինչպես են կոչում դրանց՝ «պուլպուլակ» և կարծում է, թե սա հիանալի միջոց է պայքարելու պլաստիկի դեմ, հայտնում է panorama.am-ը։
«Ինչո՞ւ վճարել պլաստիկե շշերի մեջ լցված ջրի համար, եթե կարելի է պարզապես մոտենալ ցայտաղբյուրին ու խմել։ Սա անվճար ջրի երկիր է։ Դու քայլում ես, ծարավում ես, խմում ես, ապրում ես»,-իր բացահայտումով է կիսվել բլոգերը։