Էստոնիայում Ռուսաստանի դեսպանը հրավիրվել է երկրի ԱԳՆ-ը՝ ռուսական ինքնաթիռների կողմից հանրապետության օդային տարածքի ենթադրյալ խախտման դեպքերի հետ կապված, հայտնել է Էստոնիայի Պաշտպանության ուժերի մամուլի ծառայությունը:
Ռուսաստանի դեսպանը հրավիրվել է Էստոնիայի ԱԳՆ-ը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հուլիսի 17, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Միջադեպերը տեղի են ունեցել երկուշաբթի կեսօրից հետո Ֆիննական ծոցի Վայնդլոո կղզու մոտակայքում: Նախ Էստոնիայում օդային տարածք է ներխուժել Airbus A319-ը, ապա՝ «Իլ-96»-ը: Երկու ինքնաթիռների տրանսպոնդերներն էլ անջատված են եղել, սակայն թռիչքի պլանը ինքնաթիռներից որեւէ մեկը չի ներկայացրել: Խախտող օդանավերն ավիադիսպետչերի հետ կապի մեջ եւս չեն մտել»,- նշվում է հաղորդագրության մեջ, հայտնում է News.am-ը:
Էստոնական զինվորականների տվյալներով՝ երկրի արտաքին գործերի նախարարությունը հրավիրել է Ռուսաստանի դեսպանին եւ նրան համապատասխան նոտա է հանձնել: Պաշտպանության ուժերը պնդում են, որ այս տարի ռուսական ինքնաթիռներն արդեն վեցերորդ անգամ են խախտում Էստոնիայի օդային տարածքը: