Artsakhpress

Միջազգային

Թուրքական հատուկ ծառայությունները սկսել են առեւանգել Ուկրաինայում բնակվող Թուրքիայի քաղաքացիներին

Ուկրաինայում թուրքական հատուկ ծառայությունները առեւանգել եւ Թուրքիա են տեղափոխել այդ երկրի երկու քաղաքացու, որոնք կասկածվում են ահաբեկիչներին աջակցելու մեջ,:

Թուրքական հատուկ ծառայությունները սկսել են առեւանգել Ուկրաինայում բնակվող Թուրքիայի քաղաքացիներին

Թուրքական հատուկ ծառայությունները սկսել են առեւանգել Ուկրաինայում բնակվող Թուրքիայի քաղաքացիներին

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հուլիսի 17, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ուկրաինայի թուրքական սփյուռքում աղբյուրները հայտնել են, որ հուլիսի 12-ին Օդեսայում օրը ցերեկով առեւանգվել է գործարար Սալիհ Զեգի Իգիթը: Նրան երկու անծանոթ անձ է մոտեցել, խոսել է թուրքերեն: «Երբ Սալիհ Զեքին նստել է մեքենա, նրան բռնի ուժով տարել են թուրքական հյուպատոսության տարածք: Թուրքական հյուպատոսությունից նրան ուժի գործադրմամբ գաղտնի տեղափոխել են Թուրքիա: Այժմ Սալիհ Զեքին գտնվում է Թուրքիայի Մերիս քաղաքի կալանավայրում»,- պատմել են Стране.ua-ին: Հուլիսի 13-ին թուրքական ԶԼՄ-ներում գործարարի ձերբակալման մասին տեղեկություն էր հայտնվել, փոխանցում է news.am-ը:

Ուկրաինայում ձերբակալվել եւ հայրենիք է ուղարկվել նաեւ թուրք լրագրող Յուսուֆ Ինանը, որը գտնվում է Նիկոլաեւում, կարճ ժամանակող գործերով դուրս էր եկել տնից, ինչից հետո առեւանգվել էր թուրքական հատուկ ծառայությունների կողմից: Հուլիսի 15-ին Անատոլիական գործակալությունը հայտնել էր, որ Ինանը «մեծ թվով կայքեր է ստեղծել, ինչպես նաեւ՝ էջեր սոցիալական ցանցերում, որոնց միջոցով փորձում էր ազդել հասարակական կարծիքի վրա Թուրքիայում»: Բացի այդ, նա, իբր, ապատեղեկատվություն է տարածել թուրքական քաղաքական գործիչների մասին՝ փորձելով վարկաբեկել նրանց հանրության աչքերում:

Ուկրաինայում իրենց քաղաքացիներին ձերբակալելու օպերացիան թուրքական հատուկ ծառայություններն իրականացրել են առանց ուկրաինական իշխանությունների պաշտոնական համաձայնության. առեւանգվածների բարեկամները պատմել են, որ նրանց՝ Թուրքիային արտահանձնման վերաբերյալ դատական որոշումներ չեն եղել:

Կիեւում բնակվող թուրք լրագրող եւ քաղաքական միգրանտ Յունուս Էրդօղլուն հայտնել է, որ թուրքական իշխանությունները կազմել են Ուկրաինայում բնակվող այն անձանց ցանկը, որոնց հարկավոր է առեւանգել: «Այժմ թուրքական իշխանությունները կազմել են Թուրքիայի ութ քաղաքացու՝  քաղաքական փախստականների ցուցակը, որոնք դեմ են հանդես գալիս Էրդողանին: Այս ցուցակը հրապարակվել է իշխանությունների կողմից: Բոլորին պատրաստվում են առեւանգել Ուկրաինայից, ուր նրանք եկել են՝ թաքնվելով Էրդողանի ռեժիմից: Այսինքն, Ուկրաինայում բնակվող ընդդիմադիրների լիարժեք մաքրում է պլանավորվում»,- ասել է Էրդօղլուն:

«Ցավոք, մենք չենք կարող բողոքներով, դիմումներով կամ պաշտպանական հայցերով դիմել Ուկրաինայի իշխանություններին մեկ պատճառներով՝ Ուկրաինայում այս երկու թուրք քաղաքացիների առեւանգումից հետո Էրդողանի մամուլի քարտուղարը հայտարարել էր, որ շնորհակալություն է հայտնում Ուկրաինայի իշխանություններին` իրենց քաղաքացիներին հայրենիք վերադարձնելու հարցում համագործակցության համար: Ինչպե՞ս մենք կարող ենք վստահել նրանց, ով համագործակցում է Էրդողանի հատուկ ծառայությունների հետ»,- հավելել է նա:


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Եվրանեսթ ԽՎ-ն ԵՄ-ին կոչ է արել մեծացնել մարդասիրական օգնությունը ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց

Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովը ԵՄ-ին կոչ է արել մեծացնել մարդասիրական և ֆինանսական օգնությունը ԼՂ-ից բռնի տեղահանված բնակչության շրջանում անչափահասների կարիքները բավարարելու համար։

«Հայաստան» հիմնադրամը շարունակում է աջակցել Լիբանանում գործող հայկական կրթական հաստատություններին

«Հայաստան» համահայկական հիմնադրամը հերթական ֆինանսական աջակցությունն է ցուցաբերել Լիբանանի հայ կրթական հաստատություններին` Լիբանանի հայ համայնքին տրամադրվող շարունակական օգնության ծրագրի շրջանակում:

Հայաստանը շուրջ 30 տոննա մարդասիրական բեռ կուղարկի Գազայի բնակիչներին

Հայաստանի Հանրապետությունը մարդասիրական օգնություն կուղարկի Գազայից տեղահանված և Ռաֆահի անցակետում հաստատված, ծանր սոցիալ-տնտեսական վիճակում հայտնված բնակիչներին։

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

ԼՂ-ից բռնի տեղահանվածները կշարունակեն օգտվել Կառավարության սոցիալական աջակցության ծրագրերից ՀՀ քաղաքացիություն ստանալուց հետո

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Այսօր Ծաղկազարդ է

Բարեղամ Հարությունյանը ոսկե մեդալ նվաճեց Լիտվայում

Մայամիի մրցաշար․ Ավանեսյանը հաղթեց աշխարհի 6-րդ ռակետ Ժաբերին

Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն եւս շարունակում է էժանանալ

Հայ մրցավարները կսպասարկեն Մոլդովա Մ 21-Նիդերլանդներ Մ 21 հանդիպումը

Շանթ Սարգսյանը` «Bucharest Grand Prix Rapid» արագ շախմատի մրցաշարի հաղթող

Տնտեսական ակտիվության ցուցանիշը երկու ամսում աճել է 13.6 տոկոսով․ Հայաստանից արտահանումն ավելացել է 2.6 անգամ

Search