Artsakhpress

Ռազմական

Մարտական հերթապահություն իրականացնող անձնակազմի պարենային ապահովումը գտնվում է հրամկազմի հատուկ ուշադրության կենտրոնում

Պարենային ապահովումը հանդիսանում է զինված ուժերի թիկունքային ապահովման կարևորագույն բաղադրիչներից մեկը, որը ուղղակի ազդեցություն ունի զինծառայողների տրամադրության, հանրապետության և զինված ուժերի ղեկավարության նկատմամբ վերաբերմունքի և մեծ հաշվով, թեկուզև անուղղակի, մարտական պատրաստության և պատրաստականության գործընթացների վրա:

Մարտական հերթապահություն իրականացնող անձնակազմի պարենային ապահովումը գտնվում է հրամկազմի հատուկ ուշադրության կենտրոնում

Մարտական հերթապահություն իրականացնող անձնակազմի պարենային ապահովումը գտնվում է հրամկազմի հատուկ ուշադրության կենտրոնում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հուլիսի 17, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ՄԱՐՏԻԿ: Իհարկե դժվար և գրեթե անհնարին է, որ բոլոր զինծառայողները, ովքեր ներկայացնում են տարբեր սոցիալական խմբեր և ստացել են տարբեր դաստիարակություն, ունենան նույն ընկալումները, վերաբերմունքն ու գնահատականները բանակային սննդի որակի, տեսականու և մատուցման մակարդակի վերաբերյալ, սակայն ոլորտում որոշակի գործառույթներ իրականացնող թիկունքայինները վստահեցնում են, որ ջանք ու եռանդ չեն խնայում` հայրենյաց պաշտպաններին գոհացնելու համար:
Վերջին շրջանում նկատելի դրական տեղաշարժեր են արձանագրվել զինծառայողներին տրվող սննդի որակի, բազմազանության և, որ պակաս կարևոր չէ, նաև զորամասերի ճաշարանային պայմանների բարելավման ուղղությամբ: Մշտական տեղակայման վայրերում, մասնագետների հավաստմամբ, անձնակազմին տրվում է բալանսավորված և պահանջվող չափանիշներին համապատասխանող սնունդ, որը զինվորական հագեցած ու ծանրաբեռնված պարապմունքներից հետո հնարավորություն է տալիս զինծառայողներին վերականգնել ուժերն ու նախապատրաստվել օրվա կարգացուցակով նախատեսված հաջորդ միջոցառումներին: Ընդ որում` ոլորտի պատասխանատուները հոգում են, որ մատուցվող սնունդը ունենա ոչ միայն անհրաժեշտ սննդային արժեք, այլ նաև պարունակի համապատասխան քանակի վիտամիններ և օրգանիզմի բնականոն կենսագործունեության նախապայման հանդիսացող այլ օրգանական նյութեր: Անձնակազմի սննդակարգը խստիվ կանոնակարգված է և ամեն օր վերահսկվում է զորամասային ու բանակային համապատասխան մարմինների կողմից: Սակայն, կախված եղանակային պայմաններից, կարող են սննդակարգում մտցվել որոշակի փոփոխություններ:
Մարտական հերթապահություն իրականացնող անձնակազմի պարենային ապահովումը գտնվում է հրամկազմի հատուկ ուշադրության կենտրոնում: Այստեղ մշտապես առկա են արագ պատրաստվող կիսաֆաբրիկատ ձավարեղենային և բանջարեղենային ապուրներ, մսի և մսաբուսական պահածոներ, տարբեր սոուսներ, ձու, պանիր, օշարակ, սուրճ և այլն: Արագ փչացող տեսականին մարտական դիրքեր հասցվում է օգտագործման համար նախատեսված օրերին:
Այստեղ սնվում են ինչպես մշտական տեղակայման վայրերում` օրը երեք անգամ, սակայն գիշերային ժամերին, հերթափոխից առաջ և հետո, տղաները հնարավորություն ունեն խմել թեյ կամ սուրճ, ճաշակել քաղցրավենիք:
Բանակի պարենային ապահովման գործընթացը շարունակ գտնվում է կատարելագործման նոր ուղիների փնտրտուքի մեջ և այստեղ հաշվի են առնվում առաջին հերթին անձնակազմի առաջարկները, դիտողություններն ու նկատառումները:
Հաշվի են առնվում նաև զինվորների ծնողների կարծիքները, ովքեր երդման և այլ արարողությունների ժամանակ հնարավորություն են ստանում օգտվել իրենց զավակների ամենօրյա ճաշացանկից: Ըստ այդմ, մշակվում են նոր մոտեցումներ, որոնք ապահովում են զինված ուժերի պարենային ծառայության բնականոն աշխատանքն ու նպաստում մարտական և ուսումնական խնդիրները բարձր մակարդակով կյանքի կոչելու գործընթացին:
Ա. Ավանեսյան

     

Քաղաքական

Նիկոլ Փաշինյանն ու Անն-Լորանս Պետելը քննարկել են Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացները

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությանը:

Ֆրանսիայի ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությունը մարտի 27-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանի և ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի ուղեկցությամբ:

ՀՀ-ի և ԵՄ-ի միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար. «Հայաստանի բարեկամներ» ցանցի զեկույցը

Հայաստանի և Եվրոպական միության միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար։

Հակոբ Արշակյանը Դանիայի խորհրդարանականների հետ հանդիպմանն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններին

Միջխորհրդարանական միության 148-րդ վեհաժողովի շրջանակում Հայաստանի ԱԺ պատվիրակությունը Դանիայի նախաձեռնությամբ հանդիպել է դանիացի գործընկերների հետ՝ պատվիրակության ղեկավար Սյորեն Սյոնդերգաարդի գլխավորությամբ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search