Մոսկվան ֆուտբոլի աշխարհի առաջնությունից շուրջ 13 միլիարդ ռուբլի է աշխատել, հայտնել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը։
Մոսկվան աշխարհի առաջնությունից շուրջ 13 միլիարդ ռուբլի է աշխատել
Նա նաև հայտարարել է, որ առաջնության ընթացքում Մոսկվա է այցելել 4 միլիոն մարդ, այդ թվում՝ 2 միլիոն արտասահմանցի զբոսաշրջիկ։
«Դա շատ է՝ հաշվի առնելով, որ ՌԴ մայրաքաղաք տարեկան 4.5-5 միլիոն արտասահմանցի զբոսաշրջիկ է այցելում»,- նշել է Մոսկվայի քաղաքապետը։