Artsakhpress

Հասարակական

Հայտնի բլոգեր Nas Daily-ն Հայաստանի վերաբերյալ դարձյալ հրապարակել է տեսանյութ, որի առանցքում այս անգամ շախմատն է

Հայաստան այցելած հայտնի բլոգեր Nas Daily-ն այս անգամ հրապարկել է «Ինչպես է Հայաստանը կրթում երեխաներին» խորագրով մեկ րոպեանոց տեսանյութ, որի առանցքում շախմատն է:

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հուլիսի 18, ԱՐՑԱԽՊՐԵՍ - ԱՐՄԵՆՊՐԵՍ:«Հայաստանի նման վայրերն ինձ հույս են տալիս, որ կլինի աշխարհ, որտեղ ամեն ոք կարող է դառնալ լավագույնն այն ոլորտում, որը սիրում է… և այդ ամենն ի շնորհիվ կրթության»,- գրել է բլոգերը:
Տեսանյութում նկարահանվել են ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, գրոսմայստեր Լևոն Արոնյանը, շախմատ խաղացող բազմաթիվ երեխաներ: «Հայաստանում ես ապշած էի՝ տեսնելով, որ մաթեմատիկայի ու գիտության կողքին երեխաները նաև շախմատ են սովորում»,- նշել է բլոգերը՝ ընդգծելով, որ հատուկ հարմարեցված դասասենյակներում իրականացվող ուսուցումը երեխաներին սովորեցնում է ճիշտ կենտրոնանալ ու զարգացնել մտավոր ունակությունները:
Նա ավելացրել է, որ շախմատի հարցում Հայաստանն աշխարհում լավագույն երկրներից է:
Նախքան տեսանյութի հրապարակումը՝ բլոգերը «Instagram»-ում հրապարակել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ արված լուսանկարը և կատարել հետևյալ գրառումը. «Շատ քաղաքական գործիչներ խոսում են միայն քաղաքականության մասին: Բայց Հայաստանի նախագահն ուղղակի ապշեցնում է. նա որոշեց, որ ավելի լավ է կատակել 20 տարվա հնության կոնյակով բաժակի շուրջ: Անհավանական է: Շնորհակալություն մեզ հյուրընկալելու համար, պարոն Նախագահ»,-ասված է գրառման մեջ:  

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Լևոն Հայրապետյանի հիշատակին Վանքում խաչքար-հուշարձան է բացվել

Ճանապարհը փակած քաղաքացիների նկատմամբ հարուցվել է վարչական վարույթ. ԱՀ ոստիկանություն

Ստեփանակերտի ուռուցքաբանական կենտրոնը գործում է նոր մասնաշենքում. հիմնարկ է այցելել Հանրապետության Նախագահը

Արցախյան ազատամարտում զոհված քաջորդիների հարազատներին այցելելը յուրօրինակ հոգու պարտք եմ համարում. Գևորգ Չաքմանյան

Հոկտեմբերի 22-ից Արցախի դպրոցներում սկսվելու է աշնանային արձակուրդը

Մայրաքաղաքում հոսանքի ժամանակավոր անջատումներ կլինեն. «Արցախէներգո»

Հերմինե Նաղդալյանն ընտրվել է ԱՊՀ ՄԽՎ մշտական հանձնաժողովի նախագահ

Վանաձորում կայացած Բերքի տոնին լավագույնն է ճանաչվել Մարտակերտի տաղավարը

Կաղարծի համայնքի առաջնահերթ խնդիրներից է, որպեսզի երիտասարդությունը չլքի գյուղը. համայնքի ղեկավար

Search