Artsakhpress

Մշակույթ

Ստեփանակերտի համար 10 դպրոցում մանկապատանեկան ճամբար է կազմակերպվում

Այսօր` հուլիսի 18-ին, Ստեփանակերտի Ավետիք Իսահակյանի անվան համար 10 հիմնական դպրոցում տեղի է ունեցել «Արևիկ» մանկապատանեկան ճամբարի բացման հանդիսավոր արարողությունը:

Ստեփանակերտի համար 10 դպրոցում մանկապատանեկան ճամբար է կազմակերպվում

Ստեփանակերտի համար 10 դպրոցում մանկապատանեկան ճամբար է կազմակերպվում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հուլիսի 18, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ` միջոցառմանը ներկա ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարար Նարինե Աղաբալյանը ողջունել է մասնակիցներին` ասելով, որ դպրոցն իր հյուրընկալ դռներն է բացել ճամբարականների առաջ` ամառային հանգիստը հետաքրքիր և բովանդակալից դարձնելու, առօրյան ամենատարբեր միջոցառումներով հագեցնելու համար:
«Ճամբարի կազմակերպումը շատ կարևոր է, որպեսզի պատանիներն առավելագույնս կարողանան օգտվել ընձեռնված հնարավորությունից` շփվելով միմյանց հետ, մասնակցելով տարբեր միջոցառումների:
Մասնակիցներից յուրաքանչյուրն օժտված է ամենատարբեր հմտություններով և տաղանդով, որը կարող է բացահայտվել հենց այստեղ»,- ասել է Ն. Աղաբալյանը և, դիմելով ճամբարականներին, ընդգծել, որ նրանք են ապագա նախարարները, պաշտոնյաները, երկրին պաշտպան կանգնողները:
Իր հերթին դպրոցի տնօրեն, ճամբարի ղեկավար Անահիտ Հակոբյանը նշել է, որ ծրագրի շրջանակներում կազմակերպվելու են նաև ճանաչողական այցեր դեպի Արցախի պատմամշակութային վայրեր:
«Ցերեկային ճամբարը տեղի է ունենալու երկու հերթափոխով: Յուրաքանչյուր հերթափոխին կընդգրկվեն 150 երեխաներ մայրաքաղաքի տարբեր դպրոցներից: Հերթափոխի տևողությունը կլինի 10 օր: Ճամբարի մեկնարկն ազդարարվում է առավոտյան ժամը 9:00-ին և տևում մինչև 17:00-ը: Առօրյան հագեցած է լինում սպորտային խաղերով, երաժշտական տարբեր միջոցառումներով»,- ավելացրել է Ա. Հակոբյանը:
Հանդիսավոր բացմանը ճամբարի մասնակիցները հանդես են եկել ասմունքով, երաժշտական և պարային մի շարք համարներով:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Լևոն Հայրապետյանի հիշատակին Վանքում խաչքար-հուշարձան է բացվել

Ճանապարհը փակած քաղաքացիների նկատմամբ հարուցվել է վարչական վարույթ. ԱՀ ոստիկանություն

Ստեփանակերտի ուռուցքաբանական կենտրոնը գործում է նոր մասնաշենքում. հիմնարկ է այցելել Հանրապետության Նախագահը

Արցախյան ազատամարտում զոհված քաջորդիների հարազատներին այցելելը յուրօրինակ հոգու պարտք եմ համարում. Գևորգ Չաքմանյան

Հոկտեմբերի 22-ից Արցախի դպրոցներում սկսվելու է աշնանային արձակուրդը

Մայրաքաղաքում հոսանքի ժամանակավոր անջատումներ կլինեն. «Արցախէներգո»

Հերմինե Նաղդալյանն ընտրվել է ԱՊՀ ՄԽՎ մշտական հանձնաժողովի նախագահ

Վանաձորում կայացած Բերքի տոնին լավագույնն է ճանաչվել Մարտակերտի տաղավարը

Կաղարծի համայնքի առաջնահերթ խնդիրներից է, որպեսզի երիտասարդությունը չլքի գյուղը. համայնքի ղեկավար

Search