Artsakhpress

Քաղաքական

Պետնախարարը ՀՀ փոխվարչապետի հետ քննարկել է փոխգործակցությանն առնչվող հարցեր

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հուլիսի 17-ին հանդիպել է Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանի հետ:

Պետնախարարը ՀՀ փոխվարչապետի հետ քննարկել է փոխգործակցությանն առնչվող հարցեր

Պետնախարարը ՀՀ փոխվարչապետի հետ քննարկել է փոխգործակցությանն առնչվող հարցեր
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հուլիսի 18, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին  տեղեկացրին ՀՀ փոխվարչապետի գրասենյակից:
Պետնախարարն ընդգծել էոր իր և փոխվարչապետ Տիգրան Ավինյանի համակարգման ոլորտները հիմնականում համընկնում ենև դա լավ հնարավորություն է առավել մեծ թափով փոխգործակցելու կոնկրետ ոլորտային խնդիրների շուրջԱյնուհետև կողմերը քննարկել են առանձին ոլորտներում իրականացվող ծրագրերն ու առկա խնդիրները:
Մարտիրոսյանը ներկայացրել է Արցախում գյուղատնտեսության ոլորտում իրականացվող ծրագրերը և ԱՀ կառավարության տեսլականը գյուղատնտեսության ինտենսիվացմանհացահատիկի մշակումից այգեգործության անցման ուղղությամբՊետնախարարի խոսքով՝ այս ոլորտում խնդիր է մնում բերքը կարկտահարություններից պաշտպանելու թեմանՓոխվարչապետը նշեցոր այդ ուղղությամբ ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը որոշակի նոր միջոցներ է ձեռնարկում և դրանց իրականացման փուլում կառավարությունը պատրաստ է նաև աջակցել Արցախին:
Հաջորդիվ քննարկվել է բնակարանային ապահովման խնդիրըՊետնախարարի խոսքով՝ Արցախի կառավարությունը այդ ոլորտում Հայաստանում իրականացվող պետական ծրագրերի ուսումնասիրությանկատարելագործման և ներդրման քաղաքականություն է իրականացնումսակայն էական խնդիր է մնում քաղաքացիների կողմից ոչ կառուցապատողից բնակարանների ձեռքբերման դեպքում պետական աջակցության հարցըՏիգրան Ավինյանը հաստատել է ՀՀ կառավարության պատրաստակամությունը այս ոլորտում մրցունակ ծրագրեր մշակելու աջակցության հարցում:
Խոսելով էներգետիկայից՝  պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը կարևորել էոր Արցախն արդեն վերականգնվող էներգիայի ոլորտում արտադրում է իր սպառման ծավալներին համարժեք էներգիա և առաջիկայում՝ նոր հէկերի գործարկումից հետոնախատեսվում է ունենալ նաև արտահանման ենթակա որոշակի ավելցուկային էներգիաՓոխվարչապետը կարևորել է վերականգնվող էներգետիկայի զարգացման քաղաքականությունը և հետաքրքրվել բնապահպանական խնդիրներովՓոխվարչապետը հավաստիացրել էոր այդ ուղղությամբ գոյություն ունեցող բոլոր ծրագրերը շարունակվելու են և նոր թափ են ստանալու:
Խոսելով տնտեսական զարգացման մասին՝ պետնախարարը ընդգծել էոր բարեգործական ծրագրերնիհարկեկարևոր ենսակայնառաջխաղացման համար գլխավոր շարժիչ ուժը ներդրումներն ենՓոխվարչապետը այս առումով կարևորել է տնտեսական մասնագիտացման և արտահանման ոլորտում արդյունավետ լուծումներ գտնելու հարցերըԱյս համատեքստում Տիգրան Ավինյանը ընդգծել էոր կառավարության դիրքորոշումը հետևյալն էյուրաքանչյուր ծրագիրոր իրականացվում է Հայաստանումպետք է առավելագույնս ներգրավի և զարգացնի Արցախի տնտեսությունը:
Եվ վերջումքննարկելով Արցախ այցելելու հնարավորությունը՝ փոխվարչապետը հայտնել էոր այս տարվա սեպտեմբերին ընդլայնված պատվիրակությամբ կայցելեն Արցախ՝ տեղում քննարկելու յուրաքանչյուր ոլորտի զարգացման հնարավորությունները:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Արաքսի ափամերձ հատվածով Արցախը Հայաստանին կապող երրորդ մայրուղին կկառուցվի

Հարսանեկան զույգն ընտանեկան կյանքի առաջին գնումներն է կատարել «Բերքի տոն»-ին (էքսկլյուզիվ)

Լևոն Հայրապետյանի հիշատակին Վանքում խաչքար-հուշարձան է բացվել

Մարտակերտում աճեցված կիվին ներկայացվել է «Բերքի տոն»-ին

Սահմանված անվանակարգերում հայտնի են «Բերքի տոն»-ի լավագույն մասնակիցները

Մենք չունենք գրավված տարածքներ հասկացություն. Դավիթ Բաբայանը պատասխանել է Ռիչարդ Միլսին

Ավելի քան 1000 մասնակից. Արցախում աճեցրած արևադարձային մրգերը զարմացրել են այցելուներին

Ճանապարհը փակած քաղաքացիների նկատմամբ հարուցվել է վարչական վարույթ. ԱՀ ոստիկանություն

«Հայրենիք» խմբակցությունը ՄԻՊ պաշտոնում թեկնածու է առաջադրել Արտակ Բեգլարյանին

Search