Artsakhpress

Միջազգային

Սաուդյան Արաբիայի ուժերը խոցել են Եմենից հուսիթների արձակած հրթիռը

Սաուդյան Արաբիայի հակաօդային պաշտպանության համակարգը հուլիսի 18-ին կալանել Է բալիստիկ հրթիռ, որը հուսիթ-խռովարարներն («Անսար Ալլահ» շարժման կողմնակիցներն) արձակել Էին Եմենի տարածքից:

Սաուդյան Արաբիայի ուժերը խոցել են Եմենից հուսիթների արձակած հրթիռը

Սաուդյան Արաբիայի ուժերը խոցել են Եմենից հուսիթների արձակած հրթիռը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հուլիսի 18, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այս մասին հաղորդել Է Al Arabiya հեռուստաալիքը: Հեռուստաալիքի տվյալներով՝ հրթիռը խոցվել Է թագավորության հարավի Նաջրան քաղաքին մոտենալիս:
Հուլիսի 14-ին թագավորության հակաօդային ուժերը համանման գրոհ են հետ մղել Նաջրանի մերձակայքում: Հուսիթների վարկածով՝ հրթիռը հասել Է նպատակին՝ սաուդյան զրահատանկային զորքերի դիրքեր:
Վերջին ամիսներին «Անսար Ալլահը» բազմիցս հաղորդել Է Սաուդյան Արաբիայի՝ Եմենին սահմանակից նահանգների հրթիռակոծումների մասին: Իրենց հերթին, Էր Ռիադում պնդել են, որ հրթիռները կալանվել են երկրի հակաօդային պաշտպանության ուժերի կողմից: Դաշինքի տվյալներով՝ ընդհանուր առմամբ խոցվել Է հուսիթների կողմից Սաուդյան Արաբիայի կողմն արձակված ավելի քան 150 բալիստիկ հրթիռ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

ՊԲ դիրքապահները կանխել են հակառակորդի 15 հոգանոց խմբի հարձակման փորձը

Ավելի քան 1000 մարդ Արցախից մեկնել է Երևան՝ մասնակցելու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրավիրած հանրահավաքին

Արցախցիների մասնակցությունը հանրահավաքին միտված էր հենց հայ ժողովրդի բացառիկ միասնությունը հավաստելուն. Արայիկ Հարությունյան

Որքա՞ն գումար է անհրաժեշտ դպրոցական պարագաներ գնելու համար

Բակո Սահակյանն անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել

Ռոբերտ Քոչարյանը կոչ արեց հանել նախաքննական գաղտնիքը և հայտարարեց քաղաքականություն վերադառնալու մասին

Դատախազությունն իր գործառույթը կատարել է օրենքի և գործող համաձայնագրի շրջանակներում. ԱՀ գլխավոր դատախազը՝ Արթուր Աղաբեկյանի տան խուզարկության մասին

Ժամկետային զինծառայողներն արդեն ունեն բջջային հեռախոսներից օգտվելու հնարավորություն՝ ըստ կանոնակարգի. Արծրուն Հովհաննիսյան

Այսօր Հադրութի վերածննդի և առաջին պաշտպանական շրջանի կազմավորման օրն է

Search