Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 18-ին ներքաղաքական և արտաքին հարցերի շուրջ խորհրդակցությունների շրջանակներում հանդիպումներ է ունեցել մի շարք հասարակական և երիտասարդական կազմակերպությունների ու կրթության, գիտության և սպորտի ոլորտի ներկայացուցիչների հետ:
Բակո Սահակյանը ներքաղաքական և արտաքին հարցերի շուրջ հանդիպումներ է ունեցել մի շարք ՀԿ-ների հետ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հուլիսի 18, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։