Artsakhpress

Սպորտ

Արթուր Վանեցյանի կողմից ՀՖՖ նախագահի պաշտոնը զբաղեցնելու հարցը քննարկվում է

ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը մտածում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնը զբաղեցնելու հարցի շուրջ:

Արթուր Վանեցյանի կողմից ՀՖՖ նախագահի պաշտոնը զբաղեցնելու հարցը քննարկվում է

Արթուր Վանեցյանի կողմից ՀՖՖ նախագահի պաշտոնը զբաղեցնելու հարցը քննարկվում է
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հուլիսի 19, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարության նիստից առաջ լրագրողների հետ ճեպազրույցում նա նշեց, որ այն քննարկվում է, հիմա չի ասի, թե կհրաժարվի այդ պաշտոնից: «Առաջիկա օրերին կտեղեկացնենք այդ մասին»,- ասաց ՀՀ ԱԱԾ տնօրենը: Լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչպես եղավ, որ իր պաշտոնը վայր դնել չցանկացող ՀՖՖ ներկայիս նախագահ Ռուբեն Հայրապետյանը հանկարծ հայտարարեց, որ պատրաստ է այն զիջել, ինչին ի պատասխան Արթուր Վանեցյանն հորդորեց հարցը տալ հենց Հայրապետյանին:
Իսկ այն, որ Ռուբեն Հայրապետյանը պաշտոնը վայր կդնի սեպտեմբերին, ըստ Վանեցյանի, կապված է ՀՖՖ կարգավիճակի փոփոխության հետ: «Ես որքանով տեղեկացված եմ, ֆեդերացիայում փոփոխություններ են իրականացվում, կարգավիճակն է հստակեցվում՝ իրավաբանական անձանց միությունից այն դառնում է հասարակական կազմակերպություն: ՈՒԵՖԱ-ի ու ՖԻՖԱ-ի հետ կապված ժամկետներ կան, որից հետո կկայանան նախագահի նոր ընտրություններ, դա սեպտեմբերի 10-15 ժամանակահատվածում է»,-ասաց ԱԱԾ տնօրենը:
Անդրադառնալով Ռուբեն Հայրապետյանին պատկանող բիզնեսներում ԱԱԾ կողմից ստուգումներին՝ Արթուր Վանեցյանը նշեց, որ այդպիսի գործողություններ տեղի չեն ունեցել: ԱԱԾ տնօրենը վստահեցրեց, որ որևէ բանով կաշկանդված չեն եղել դա անելու: «ԱԱԾ-ն աշխատում է բոլոր ուղղություններով, անկախ մարդու զբաղեցրած պաշտոնից, դիրքից ու անունից, եթե մենք ստացանք ստույգ օպերատիվ տվյալներ օրինախախտումների մասին, իրականացնելու ենք համապատասխան գործողություններ»,-նշեց նա:
Լրագրողի հարցադրմանը, թե արդյոք Ռուբեն Հայրապետյանը համաձայնել է վայր դնել ՀՖՖ նախագահի պաշտոնը միայն թե ԱԱԾ-ն ստուգումներ չիրականացնի, Արթուր Վանեցյանը պատասխանեց. «Չի կարող լինել այդպիսի բան»:

     

Քաղաքական

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Նիկոլ Փաշինյանն ու Անն-Լորանս Պետելը քննարկել են Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացները

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությանը:

Ֆրանսիայի ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությունը մարտի 27-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանի և ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի ուղեկցությամբ:

ՀՀ-ի և ԵՄ-ի միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար. «Հայաստանի բարեկամներ» ցանցի զեկույցը

Հայաստանի և Եվրոպական միության միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար։

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search