Artsakhpress

Հասարակական

Արցախում են «Էրեբունի» բժշկական կենտրոնի բժիշկները

Այսօր` հուլիսի 19-ին, Ստեփանակերտի «Հանրապետական բժշկական կենտրոն»-ում շարունակվել են նախօրեին մեկնարկած ՀՀ «Էրեբունի» բժշկական կենտրոնի բժիշկների` անոթային վիրաբույժի, վնասվածքաբանի, էնդոկրինոլոգի, նյարդաբանի, ուռոլոգի և առիթմոլոգների կողմից «Բաց դռների օրեր»-ի շրջանակներում քաղաքացիների` անվճար հիմունքներով իրականացվող ընդունելությունը, խորհրդատվությունը, անհրաժեշտության դեպքում` նաև վիրահատական միջամտությունները:

Արցախում են «Էրեբունի» բժշկական կենտրոնի բժիշկները

Արցախում են «Էրեբունի» բժշկական կենտրոնի բժիշկները
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հուլիսի 19, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում «Էրեբունի» բժշկական կենտրոնի ավագ օրթոպեդ Գագիկ Բդոյանն ասել է, որ իրենց այցի ընթացքում հետազոտել են խնդրահարույց ախտորոշումներ ունեցող հիվանդների:
 
«Այս ընթացքում հետազոտել ենք շուրջ 30 հիվանդի: Այսօր կվիրահատենք 77 տարեկան կնոջ, ով ունի ազդրի կոտրվածք: Շատ հաճախ հանդիպող վնասվածք է: Նմանատիպ վիրահատություններ Արցախում կատարվում են մեծ ծավալով: Այսօրվա վիրահատության ժամանակ կկիրառվեն որակով և ձևով նոր իմպլանտներ: Հիվանդանոցի անեսթեզոլոգիական և ռեանիմացիոն ծառայությունները, ինչպես նաև օրթոպեդիայի բաժանմունքը լիովին բավարարում են վիրահատություններն անցկացնելու համար»,- նշել է Գ. Բդոյանը:
«Հանրապետական բժշկական կենտրոն»-ի վնասվածքաբանության ծառայության ղեկավար Կարեն Դավթյանն էլ ընդգծել է համագործակցությունը երկու բժշկական կենտրոնների միջև` նշելով, որ 10 տարուց ավել է, ինչ հատկապես օրթոպեդիկ վնասվածքաբաններն ամեն տարի այցելում են  Ստեփանակերտի «Հանրապետական բժշկական կենտրոն»:
«Համատեղ վիրահատությունների ընթացքում ձգտում ենք օգտագործել նորամուծությունները: Ինչ վերաբերում է այսօրվա վիրահատությանը, ապա հարկ է նշել, որ այն լինելու է փոքր կոտրվածքով, առանց արյան կորստի: Հաշվի առնելով տարիքը և ֆիքսացիոն հատկությունները` հիվանդը վաղը կքայլի: Հուսով ենք` մեթոդը կներդրվի և կկիրառվի բոլոր տարեցների համար, ովքեր ունեն նմանատիպ վիրահատության անհրաժեշտություն»,- ավելացրել է Կ. Դավթյանը:
Իսկ «Էրեբունի» բժշկական կենտրոնի անգիոգրաֆիկ ծառայության ղեկավար Մերուժան Սաղաթելյանը նշել է, որ այս այցելությունը միտված է որոշ բարդ դեպքերի քննարկմանը և հնարավոր միջոցների պայմաններում տեղում բարդ գործողություններ կատարելուն:
 
«Դրանց մեջ մտնում են անատոմիական, տեխնիկական միջամտությունները: Կլինիկական վիճակի առումով բարձր ռիսկի հիվանդների պարագայում պահանջվում է ամբողջ թիմի ընդգրկվածություն, ինչպես նաև որոշակի նյութատեխնիկական լայն բազա: Այս ընթացքում հետազոտել ենք 12-15 հիվանդի»,- ասել է Մ. Սաղաթելյանը:
Նշենք, որ օրվա ողջ ընթացքում «Էրեբունի» բժշկական կենտրոնի համապատասխան բժիշկները Ստեփանակերտի «Հանրապետական բժշկական կենտրոն»-ում կշարունակեն անվճար հիմունքներով իրականացվող ընդունելությունը, խորհրդատվությունը, անհրաժեշտության դեպքում` նաև վիրահատական միջամտությունները:

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search