Երեքամյա երեխան խմել է ժավելի սպիրտ, եւ թունավորումով տեղափոխվել է Մարտակերտի հիվանդանոց։
Երեքամյա երեխան թունավորվել է ժավելի սպիրտից
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հուլիսի 19, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության ոստիկանությունից:
«Հուլիսի 18-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, Մարտակերտի շրջանի Ճանկաթաղ գյուղի բնակիչ, 2015թ. ծնված Է. Ս-ն տանը, դուրս մնալով ծնողների ուշադրությունից, խմել է չպարզված քանակությամբ ժավելի սպիրտ և ստացած թունավորումով տեղափոխվել Մարտակերտի շրջբուժմիավորում», – ասվում է հաղորդագրության մեջ։