Artsakhpress

Ռազմական

Դավիթ Տոնոյանը հանդիպել է «Դեպի Հայք» ծրագրի շրջանակում Հայաստան ժամանած հայ երիտասարդներին

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հուլիսի 20-ին հանդիպել է «Դեպի Հայք» ծրագրի շրջանակում Հայաստան ժամանած սփյուռքահայ երիտասարդներին: Ողջունելով նրանց այցը հայրենիք՝ պաշտպանության նախարարը նշել է, որ չափազանց կարևորում է տարբեր երկրներում ապրող մեր հայրենակիցների շփումը պաշտպանական ոլորտի հետ։

Դավիթ Տոնոյանը հանդիպել է «Դեպի Հայք» ծրագրի շրջանակում Հայաստան ժամանած հայ երիտասարդներին

Դավիթ Տոնոյանը հանդիպել է «Դեպի Հայք» ծրագրի շրջանակում Հայաստան ժամանած հայ երիտասարդներին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հունիսի 20, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին  տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Դավիթ Տոնոյանը երիտասարդներին ներկայացրել է հայկական բանակի կենսագործունեության և զարգացման առաջնահերթությունները, ընդգծելով, որ զինված ուժերի ուշադրության կենտրոնում ժամանակակից սպառազինության ձեռքբերումն է, մասնավորապես այնպիսի զինատեսակների, որոնք հայկական կողմին որակական առավելություններ կտան հակառակորդի նկատմամբ։ Նախարար Տոնոյանը նշել է, որ գործողությունների մի ամբողջ փաթեթ է իրականացվում զինծառայողների կրթության շարունակականությունն ապահովելու, առողջապահական կարիքները բավարարելու և սոցիալական ծրագրերը կյանքի կոչելու համար։ Որպես այս ուղղությամբ իրականացվող կարևոր նախաձենռությունների օրինակնախարարը նշել է զինծառայողներին բնակարանով ապահովելու ծրագիրը։
Պաշտպանության նախարարը երիտասարդներին տեղեկացրել է, որ զինված ուժերը շարունակում է ակտիվ գործակցել միջազգային կառույցների, դաշնակից և գործընկեր պետությունների հետ։
Դավիթ Տոնոյանը պատասխանել է նաև սփյուռքահայ երիտասարդների՝ զինված ուժերի բարեփոխումներին և այդ շրջանակում իրականացվող ծրագրերին, ինչպես նաև սահմանային իրավիճակին վերաբերող հարցերին։
Հանդիպման ավարտին պաշտապանության նախարարը «Դեպի Հայք» հիմնադրամի նախագահ Սևան Կաբակյանին պարգևատրել է գերատեսչական մեդալով:

     

Քաղաքական

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Նիկոլ Փաշինյանն ու Անն-Լորանս Պետելը քննարկել են Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացները

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությանը:

Ֆրանսիայի ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությունը մարտի 27-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանի և ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի ուղեկցությամբ:

ՀՀ-ի և ԵՄ-ի միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար. «Հայաստանի բարեկամներ» ցանցի զեկույցը

Հայաստանի և Եվրոպական միության միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար։

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search