Բանակային տարվա պատրաստության պլանի համաձայն` օրերս Պաշտպանության բանակի միավորումների և զորամասերի հրամանատարների` թիկունքի գծով տեղակալների ու պարենային ծառայության պետերի ներգրավմամբ անց է կացվել «Անձնակազմի սննդի կազմակերպման գործընթացը և բարելավման ուղիները» թեմայով կոնֆերանս, որտեղ քննարկվել են անձնակազմի պարենային ապահովման, սննդի կազմակերպման և նյութատեխնիկական միջոցների շահագործմանը վերաբերող հարցեր: