Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 21-ին Ստեփանակերտի մշակույթի եւ երիտասարդության պալատում ներկա է գտնվել «Արցախի մարզիկների միություն» հասարակական կազմակերպության հիմնադիր ժողովին։
Բակո Սահակյանը ներկա է գտնվել «Արցախի մարզիկների միություն» հասարակական կազմակերպության հիմնադիր ժողովին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հուլիսի 21, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ինչպես հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից՝ նախագահը կարեւորել է նման կազմակերպության հիմնադրումը՝ հույս հայտնելով, որ այն նշանակալի ներդրում կունենա մեր երկրում սպորտի եւ ֆիզկուլտուրայի զարգացման գործում։