Artsakhpress

Հասարակական

Ծմակահողում մեկնարկել է պատանի բնագետների ամառային ճամբարը

Մարտակերտի շրջանի Ծմակահող համայնքում մեկնարկել է պատանի բնագետների ամառային ճամբարը:

Ծմակահողում մեկնարկել է պատանի բնագետների ամառային ճամբարը

Ծմակահողում մեկնարկել է պատանի բնագետների ամառային ճամբարը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հուլիսի 21, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ ճամբարի հիմնական մասնակիցները Ծմակահողի և շրջակա բնակավայրերի դպրոցականներն են, ովքեր ուսումնական տարվա ընթացքում հաճախում են համայնքում գործող կիրակնօրյա դպրոցը:
ԱրՊՀ ֆիզիկայի ամբիոն պրոֆեսոր Կարեն Արամյանը, ով հանդիսանում է նաև ճամբարի հիմնական կազմակերպիչներից, իր ելույթում ասաց, որ այսօր նաև լրանում է խորհրդային տարիներին ականավոր ճարտարապետ, ֆիզիկոս և գյուտարար Անդրանիկ Իոսիֆյանի ծննդյան 113 ամյակը, ով ծննդով Ծմակահող գյուղից է:
«Անդրանկի Իոսիֆյանին որպես երախտապարտ լինելու դրսևորում, անհրաժեշտ է Արցախում զարգացնել բնագիտամաթեմատիկական ուղղությունը: Ճամբարականների այստեղ լինելու հիմնական նպատակներից մեկը հենց դա է: 
Կարևոր է, որ հետագայում որպես մասնագիտություն ընտրեք գիտության այնպիսի ուղղություն, որով ոչ միայն ձեզ համար կստեղծեք հուսալի ապագա, այլ նաև դրանով ձեր ներդրումն կունենաք երկրի գիտական ոլորտի զարգացման գործում»,- իր ելույթում դիմելով ճամբարականներին՝ ասաց Կ. Արամյանը:
ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարար Նարինե Աղաբալյանը ողջունելով ներկաներին և շնորհավորելով ճամբարի մեկնարկի առթիվ, նշեց, որ այս ամենը կազմակեպվում է, որպեսզի նոր սերունդները ճանաչեն իրենց մեծերին և նաև հասկանան, որ այդ նույն գեների կրողն են:
«Արցախ աշխարհը տվել է զավակներ, ովքեր իրենց գործունեությամբ մեծ ներդրում են ունեցել ողջ մարդկության կյանքում: Այդպիսի մեծություն է նաև Անդրանիկ Իոսիֆյանը, ով իր անունը թողել է մեզ՝ որպես մեծ ժառանգություն»,- ասաց Ն. Աղաբալյանը:
Նախարարը դիմելով ճամբարականներին նշեց, որ յուրաքանչյուրը, եթե իր առջև դնի նպատակ և հետևողական աշխատանք տանի, ապա կարող է անցնել այդ նույն ճանապարհը՝ ճանաչելի դառնալով ոչ միայն հայրենքիում, այլև ողջ աշխարհում:
«Ձեզ այստեղ դասավանդելու են լավագույն մասնագետներ, և սա բացառիկ հնարավորություն է ձեզ համար: Ես մաղթում եմ հետաքրքիր ու հաճելի հանգիստ, բայց միևնույն ժամանակ ուզում եմ, որ առավելագույն գիտելիքներ ստանաք այստեղ, ինչը կնպաստի ձեր կարողոությունների զարգացմանը»,- նշեց Ն. Աղաբալյանը հավելելով, որ ճամբարականների համար կապահովեն բոլոր անհրաժեշտ պայմանները՝ հետաքրքիր և բովանդակալից առօրյա ունենալու համար:
Ճամբարի պետ Սևակ Հակոբյանը մեզ հետ զրույցում ասաց, որ պատանի բնագետների համար նախատեսված ճամբարը տևելու է տասներկու օր: «Այս տարի ունենք 70 մասնակից, որոնցից 10 հրավիրվել են Երևանի պետական համալսարանից և Երևանի Արտաշես Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոցից: Ճամբարը կազմակերպվում է Ծմակահողում գործող կիրակնօրյա դպրոցականների մասնակցությամբ, սակայն ամեն տարի փորձում ենք նաև հրավիրել մասնակիցներ Հայաստանից»,- նշեց նա:
Ս. Հակոբյանը հայտնեց, որ ճամբարականները ունենալու հագեցած առօրյա, քանի որ բացի դասապրոցեսներից կազմակերպվելու են նաև մարզական  և ինտելեկտուալ խաղեր, ինչպես նաև երկօրյա արշավ՝ դեպի մոտակա պատմամշակութային հուշարձաններ:

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search