Artsakhpress

Հասարակական

Ավարտվել է ուսանողական միջազգային ամառային ճամբարը

Նախօրեին կայացավ «ԱրՊՀ-2018» ամառային միջազգային ճամբարի փակման հանդիսավոր արարողությունը, որին ներկա էին ԱՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, ԱրՊՀ ղեկավարությունը, ճամբարականները:

Ավարտվել է ուսանողական միջազգային ամառային ճամբարը

Ավարտվել է ուսանողական միջազգային ամառային ճամբարը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հուլիսի 21, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ուսանողական միջազգային ամառային ճամբարը կազմակերպվել էր  հուլիսի 6-21-ը, Ասկերանի շրջանի Պատարա գյուղի մերձակա տարածքում:
Հայաստանյան բազմաթիվ առաջատար բուհեր տարիներ շարունակ կազմակերպում են ամառային դպրոցներ, ճամբարներ: Արցախի պետական համալսարանը ևս առաջին անգամ հանդես է եկել նման նախաձեռնությամբ:
«Ուսուցումը ժամանակակից պայմաններում չի կարող սահմանափակվել միայն «ձևական» կրթությամբ,-ասում է ԱրՊՀ կազմակերպչական գծով պրոռեկտոր Վիտյա Յարամիշյանը և պարզաբանում,- այն պետք է լրացվի տարաբնույթ ոչ ֆորմալ կրթության ձևաչափերով, ինչպիսինն է այն կրթական ոչ ֆորմալ ծրագիրը, որը ԱրՊՀ-ում արդեն երկրորդ տարին է իրականացվում է, դրանցից մեկն էլ ամառային ճամբարներ կազմակերպելու պրակտիկան է: Մեր ուսանողների համար շատ կարևոր է շփվել ինչպես հայաստանյան հասակակիցների, այնպես էլ արտերկրի տարբեր համալսարաններում սովորող երիտասարդների հետ: Բազմաշերտություն ապահովելու համար մենք հրավիրել ենք  դասընթացավարներ Կալիֆորնիայի և Հայաստանի ամերիկյան համալսարաններից,  ովքեր ապահովել են հետաքրքիր ու արդյունավետ դասընթացներ»:
Այստեղ հանգստանում են շփման մեջ ակտիվ ուսանողներ ոչ միայն Արցախի և Հայաստանի ամենատարբեր բուհերից, այլև ԱՄՆ-ից, Ռուսաստանից, Հունգարիայից և այլ երկրներից:
«Այս նախաձեռնությունը կյանքի կոչելը ոչ միայն ուսանողների, այլև ԱրՊՀ ղեկավարության երազանքն էր,- ասում է ԱրՊՀ ՈՒՀՏԱ, ՀԿ և Լ բաժնի պետ Զարինե Սառաջյանը և շարունակում,- այս տարի այն հաջողվեց իրողություն դարձնել շնորհիվ բարերար Ֆիլիպ Էգգերի: Ուսանողական միջազգային ամառային ճամբարի մասնակիցները, արցախյան բնության անձեռակերտ գեղեցկությունը վայելելուց բացի, հնարավորություն ունեցան նաև մասնակցելու պաշտոնական հանդիպումների, հրատապ թեմաներով դասախոսությունների, թեժ բանավեճերի ու քննարկումների, ճանաչողական արշավների, էքսկուրսիաների, խարույկի շուրջ անցկացվող երեկոների, մարզական և մշակութային ծրագրերի, երիտասարդական, ժամանցային այլ միջոցառումների: Այն նաև հրաշալի հնարավորություն էր արտերկրից եկած ուսանողների համար Արցախը բացահայտելու և ճանաչելու»:
Ճամբարը կազմակերպվել է 3 փուլով` հուլիսի 6-10-ը, 11-15-ը և 16-21-ը, վրանային պայմաններում, որը կրկնապատկել է ուսանողների` բնության հետ ներդաշնակ լինելու զգացողությունը:
«Սկզբում մի քիչ անսովոր էր, որովհետև առաջին անգամ եմ շփվում արցախցիների հետ: Ես եկել եմ Հայաստանից ու իմ կապը Արցախի հետ շատ թույլ էր:  Առաջին օրերին արցախյան  բարբառը անհասկանալի էր, բայց հետո խաղերի միջոցով, ծանոթությունների շնորհիվ  աստիճանաբար սկսեցի հասկանալ այն, և շփումը ավելի հեշտացավ. հնարավորության դեպքում անպայման էլի կմասնակցեմ»,-«Արցախպրես»-ի թղթակցի հետ  կիսվում է ԵՊՀ-ի Իջևանի մասնաճյուղի ուսանող Շիրակ Գասպարյանը :
«Առաջին կուրսից սկսած` ինձ միշտ հրավիրում էին հանգստանալու հայաստանյան բուհերի կողմից կազմակերպվող ճամբարներում, և մտածում էի, որ մեր համալսարանն էլ կարող է կազմակերպել իր ճամբարը, որը հնարավորություն կտա ակտիվ ուսանողներին հանգստանալ  հենց մեր ճամբարում:  Տարիների ջանքերից հետո մենք` ուսանողական խորհրդի(ՈՒԽ) և ուսանողների հետ տարվող աշխատանքների (ՈՒՀՏԱ) բաժնի և համալսարանի ղեկավարության հետ միասին, իրականացրեցինք այս ծրագիրը,- ասում է ԱրՊՀ ՈՒԽ փոխնախագահ Վահե Գալոյանը:
Ճամբարի մասնակիցները ողջ ընթացքում  ակտիվորեն կազմակերպել են մշակութային և սպորտային միջոցառումներ` միտված տարբեր կողմերից բացահայտելու յուրաքանչյուր ուսանողի:
   ԱրՊՀ ղեկավարությունը հավաստիացնում է, որ ծրագիրը շարունակական բնույթ է կրելու:
 

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search