Արցախի պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը հուլիսի 23-ին ընդունել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանին։
Գրիգորի Մարտիրոսյանն ընդունել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանին
Դրական գնահատելով նման ձեռնարկումները՝ Գ․ Մարտիրոսյանը հատկապես կարևորել է փոքր և միջին ձեռնարկատիրության խթանման և զարգացման պետական ծրագրերի երկուստեք կատարելագործումը։ Կողմերն այս հարցում որպես կիրառական լուծման օրինակ՝ քննարկել են արցախյան սերտիֆիկացման ծառայությունների ինտեգրումը ՀՀ համապատասխան դաշտի հետ։
Հանդիպման ավարտին զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև արցախյան որոշ զբոսաշրջային ուղղությունների զարգացման մասին։
Հանդիպմանը ներկա էր ԱՀ էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարար Լևոն Գրիգորյանը: