Լոնդոնի եւ Նյու Յորքի բորսաներում սակարկությունների ընթացքում նավթի համաշխարհային գներն աճում են:
Նավթի համաշխարհային գներն աճում են
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հուլիսի 27, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին վկայում են սակարկությունների տվյալները, փոխանցում է news.am-ն:
WTI տեսակի նավթի սեպտեմբերյան ֆյուչերսներն աճել են 0,03 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց կազմելով 69,63 դոլար:
Brent տեսակի նավթի ֆյուչերսները՝ սեպտեմբերյան մատակարարումներով աճել են 0,01 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց հասնելով մինչեւ 74,55 դոլարի: