ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հուլիսի 26-ին` ժամը 20:45-ի սահմաններում, Ադրբեջանի կողմից արձակված կրակոցից հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Դավիթ Արթուրի Միլոյանը:
Ադրբեջանական կողմի կրակոցից զինծառայող է վիրավորվել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հուլիսի 27, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին տեղեկացրին ԱՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից:
Վիրավորում ստացած զինծառայողը տեղափոխվել է զինվորական հոսպիտալ: Նրա վիճակը գնահատվում է կայուն ծանր:
Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: