Պոլսո հայոց պատրիարքարանը Աթենքի հրդեհների զոհերի համար հատուկ պատարագի մասին հայտարարություն է տարածել։
Ստամբուլի հայկական եկեղեցիներում Աթենքի հրդեհների հետեւանքով զոհվածների համար պատարագ է մատուցվելու
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հուլիսի 28, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ստամբուլի հայկական «Ակոս»–ը, Պոլսո հայոց պատրիարքարանի տարածած հայտարարության մեջ նշվել է, որ փոխպատրիարք արք. Արամ Աթեշյանի հրահանգով հուլիսի 29–ին Ստամբուլի բոլոր հայկական եկեղեցիներում հատուկ պատարագի է մատուցվելու։ «Այդ պատարագին աղոթելու ենք Աթենքի անողոք հրդեհների ժամանակ զոհվածների հոգիների համար, խնդրելով Աստծուն նրանց հոգիներն ընդունի երկնային արքայությունում»,–նշվել է հայտարարության մեջ։