Հուլիսի 26-ին` ժամը 20:45-ի սահմաններում, ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից հրազենային վիրավորում ստացած ՊԲ զինծառայող 20-ամյա Դավիթ Միլոյանի վիճակը շարունակում է մնալ կայուն ծանր:
Հրազենային վիրավորում ստացած 20-ամյա զինծառայողի վիճակը դեռ ծանր է. խոսնակ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հուլիսի 28, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին NEWS.am-ին հայտնեց Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: Նա նշեց, որ զինծառայողը գտնվում է Ստեփանակերտի հոսպիտալում:
Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: