Artsakhpress

Մշակույթ

Հայ երաժիշտները կմասնակցեն Մոսկվայում կայանալիք Գլինկայի անվան վոկալիստների միջազգային մրցույթին

Գլինկայի անվան վոկալիստների միջազգային XXV հոբելյանական մրցույթը կմեկնարկի դեկտեմբերի 9–ին Գլինկայի անվան երաժշտական մշակույթի կենտրոնական թանգարանում, մրցույթին կմասնակցեն Ռուսաստանի, ԱՄՆ–ի, Ֆրանսիայի, Ուկրաինայի, Ադրբեջանի, Հայաստանի, Բելառուսի, Իսրայելի, Ղազախստանի, Կորեայի, Ղրղըզստանի, Մոլդովայի և Մոնղոլիայի ներկայացուցիչները, հաղորդում է մրցույթի մամուլի ծառայությունը։

Հայ երաժիշտները կմասնակցեն Մոսկվայում կայանալիք Գլինկայի անվան վոկալիստների միջազգային մրցույթին

Հայ երաժիշտները կմասնակցեն Մոսկվայում կայանալիք Գլինկայի անվան վոկալիստների միջազգային մրցույթին

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Մրցույթը կանցկացվի Մոսկվայում դեկտեմբերի 8–19–ը։

«Սա խոշորագույն երաժշտական ֆորումներից է, որն ունի բարձրագույն միջազգային կարգավիճակ և վայելում է պրոֆեսիոնալների ճանաչումը, մրցույթը կողմնորոշված է հայրենական վոկալային ռեպերտուարի ուղղությամբ, ինչը միշտ նպաստել է ռուսական երաժշտական մշակույթի հեղինակության ամրապնդմանը», – հաղորդում է մամուլի ծառայությունը։

Ռուսաստանի և ԱՊՀ երկրների գրեթե բոլոր երգիչները, ովքեր առաջատար դիրքեր են զբաղեցնում համաշխարհային օպերային բեմի վրա, Գլինկայի անվան մրցույթի տարբեր տարիների դափնեկիրներ են, նրանց թվում են Աննա Նետրեբկոն, Վլադիմիր Ատլանտովը, Եվգենի Նեստերենկոն, Ելենա Օբրազցովան, Դմիտրի Խվորոստովսկին և այլոք, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

Ժյուրին գլխավորում է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Վլադիսլավ Պյավկոն, ժյուրիի կազմում համաշխարհային վոկալային արվեստի աստղեր են` Պյոտր Սկուսնիչենկո, Հրայր Խանեդանյան, Ֆելիքս Կորոբով, Վլադիմիր Չերնով, Ելենա Զելենսկայա, Գեդրա–Մարիա Կաուկայտե, Օլեգ Մելնիկով, Պիետրո Բալլո, Կոռնելիու Մուրգու և այլք։ Մրցույթին ներկայացվել է 2012 հայտ Ուկրաինայից, ԱՄՆ–ից, Ֆրանսիայից, Ադրբեջանից, Հայաստանից, Բելառուսից, Իսրայելից, Ղազախստանից, Կորեայից, Ղրղըզստանից, Մոլդովայից, Մոնղոլիայից, ներկայացված են Ռուսաստանի գրեթե բոլոր կոնսերվատորիաները, ԱՊՀ երկրների ազգային կոնսերվատորիաները, երաժշտության ակադեմիաներն ու մշակույթի համալսարանները։

Եզրափակչի մասնակիցների գալա–համերգը տեղի կունենա դեկտեմբերի 18–ին Մոսկվայի Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիայի մեծ դահլիճում։ Դափնեկիրների պարգևատրման արարողությունը տեղի կունենա դեկտեմբերի 19–ին Երաժշտական գործիչների միջազգային միությունում։

Մրցույթն անցկացվում է 1960թ.–ից։ Մրցույթի հիմնադիրներն են ՌԴ մշակույթի նախարարությունը, Երաժշտական գործիչների միջազգային միությունը, Մոսկվայի Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիան, Պոպովի անվան երգչախմբային արվեստի ակադեմիան, Իրինա Արխիպովայի հիմնադրամը։


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search