Artsakhpress

Հասարակական

«Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներով Նոր Մարաղայում բազմազավակ ընտանիքը բնակարամուտ է տոնել

Այսօր՝ օգոստոսի 1-ին, Տորոնտոյի «Հայաստան» հիմնադրամի ֆինանսավորմամբ, «Մեր տունը» ծրագրի շրջանակներում, Մարտակերտի շրջանի Նոր Մարաղա համայնքում Սամսոն և Սաթենիկ Հարությունյանների բազմազավակ ընտանիքը բնակարամուտ է տոնել:

«Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներով Նոր Մարաղայում բազմազավակ ընտանիքը բնակարամուտ է տոնել

«Հայաստան» համահայկական  հիմնադրամի միջոցներով   Նոր  Մարաղայում     բազմազավակ    ընտանիքը   բնակարամուտ  է   տոնել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, օգոստոսի 1, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Առանձնատան     բացման      արարողությանը    գյուղի    երեխաները     «Հայաստան»   համահայկական  հիմնադրամի      գործադիր  տնօրենի   ժամանակավոր   պաշտոնակատար    Պետրոս  Թերզյանին   դիմավորել  են    աղուհացով:
Միջոցառմանը հնչել  է  ԱՀ  պետական   օրհներգը: Հադրութի    շրջանի  հոգևոր  հովիվ    Տեր Մատթևոս քահանա Դրավանցը կատարել է բնակարանի   օրհնության կարգ:
Այնուհետև  Նոր  Մարաղայի      դպրոցի   աշակերտները  հանդես  են  եկել    երգերով  և   բանաստեղծություններով:
Առանձնատան   կարմիր   ժապավենը    կտրելու  պատիվը  տրվել  է   Պետրոս  Թերզյանին     և   Սամսոն  Հարությունյանին:
Պետրոս  Թերզյանը    շնորհավորել  է   Հարությունյանների  ընտանիքին   նոր    ու  հարմարավետ   առանձնատուն  ունենալու    համար՝   մաղթելով    ընտանիքին  երջանկություն, հաջողություններ  և   նորանոր  ձեռքբերումներ:
«Արցախպրես»-ի  թղթակցի  հետ  զրույցում   Պ. Թերզյանն  ասել  է, որ  «Հայաստան»  համահայկական  հիմնադրամն      Արցախում  և  Հայաստանում   շարունակելու  է  իրականացնել   բարեգործական    ծրագրեր:
Մեր  զրուցակիցը   հիմնադրամի  կողմից  Արցախում  իրականացվող      ծրագրերից    առանձնացրել  է  խորքային    հորերի     կառուցումը:
«Արցախում  և  Հայաստանում  տնտեսական    խնդիրներից  մեկն  էլ   համարվում  է  ջրի   հարցը: Դա  է պատճառը, որ  մենք  մեծ  տեղ  ենք  տալիս    ջրի   խնդրի  լուծմանը: Արցախում  և  Հայաստանում   ջրի  հսկայական   ռեսուրսներ  կան:  Այն ոչ  միայն    կարող   է  բավարարել   մեր    պահանջները, այլև    ջուրը  կարող  է   դառնալ   եկամտի   աղբյուր»,-ասել  է   Պ. Թերզյանը:
«Հայաստան»  համահայկական  հիմնադրամի   ծրագրերի  համակարգող    Վարդան  Փարթամյանը  նշել  է, որ  2015  թվականից   իրականացվող   «Մեր  տունը»  ծրագրի   շրջանակներում  Արցախում արդեն    կառուցվել  է   34 բնակարան:
«Ներկայումս  ունենք  ևս   5   բնակարան, որի  կառուցման  աշխատանքներն  ընթացքի  մեջ  են: Ծրագիրը  շարունակական  է  լինելու, որովհետև  կան     շատ  բարերարներ, որոնք   ցանկություն  ունեն  միանալ նման  աշխատանքների»,-նշել  է  Վ. Փարթամյանը:
Նոր  Մարաղայի    համայնքի  ղեկավար  Ռոմա  Կարապետյանի    խոսքով    Տորոնտոյի  «Հայաստան» հիմնադրամը,  ի  դեմս  ատենապետ  Մկրտիչ  Մկրտչյանի,     մշտապես   աջակցել  է  իրենց  գյուղին:
Հիմնադրամի   ֆինանսավորմամբ  գյուղի  բազմազավակ  ընտանիքների  համար    կառուցել  է  մեկ  տասնյակի  հասնող    բնակարաններ, համայնքային  կենտրոն: Նրանք  համայնքին  են  նվիրել  շտապօգնության  մեքենա:
««Հայաստան»  համահայկական    հիմնադրամը   միշտ  էլ   հայ  ժողովրդի   կողքին  է  եղել:    Մենք  համոզված  ենք, որ   հետայսու    ևս  շարունակական   կլինի   այդ    հայրենանվեր   գործունեությունը: Շնորհակալություն  ենք   հայտնում     հիմնադրամի   ողջ   աշխատակիցներին  այսպիսի  անգնահատելի   աշխատանքներ    իրականացնելու  համար»,-նշել է  Ռ. Կարապետյանը:
Հինգ   երեխաների   ծնողներ  Սաթենիկ  և  Սամսոն  Հարությունյաններն իրենց   հերթին  շնորհակալություն  են  հայտնել   հիմնադրամի  աշխատակիցներին  և  բարերարներին    3  սենյականոց   կահավորված  սեփական   տուն  ունենալու  համար:
Սաթենիկի   խոսքով՝    մինչ   նոր  բնակարան  ունենալն  իրենք   ապրում  էին      ամուսնու՝  Սամսոնի  հայրական    2  սենյականոց  բնակարանում:
Բնակարանամուտին   ներկա  էին   հիմնադրամի  աշխատակիցներ, Մարտակերտի  շրջվարչակազմի   ղեկավար  Էդգար  Հարությունյանը, Նոր  մարաղեցիներ  և այլք:
Նշենք, որ    այսօր «Հայաստան»   համահայկական    հիմնադրամի   միջոցներով    Մարտունու շրջանի  Ճարտար    քաղաքում     տեղի  է  ունեցել   ևս  մեկ    բնակարանամուտ:

     

Քաղաքական

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Նիկոլ Փաշինյանն ու Անն-Լորանս Պետելը քննարկել են Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացները

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությանը:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Եվրանեսթ ԽՎ-ն ԵՄ-ին կոչ է արել մեծացնել մարդասիրական օգնությունը ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց

Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովը ԵՄ-ին կոչ է արել մեծացնել մարդասիրական և ֆինանսական օգնությունը ԼՂ-ից բռնի տեղահանված բնակչության շրջանում անչափահասների կարիքները բավարարելու համար։

«Հայաստան» հիմնադրամը շարունակում է աջակցել Լիբանանում գործող հայկական կրթական հաստատություններին

«Հայաստան» համահայկական հիմնադրամը հերթական ֆինանսական աջակցությունն է ցուցաբերել Լիբանանի հայ կրթական հաստատություններին` Լիբանանի հայ համայնքին տրամադրվող շարունակական օգնության ծրագրի շրջանակում:

Հայաստանը շուրջ 30 տոննա մարդասիրական բեռ կուղարկի Գազայի բնակիչներին

Հայաստանի Հանրապետությունը մարդասիրական օգնություն կուղարկի Գազայից տեղահանված և Ռաֆահի անցակետում հաստատված, ծանր սոցիալ-տնտեսական վիճակում հայտնված բնակիչներին։

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

ԼՂ-ից բռնի տեղահանվածները կշարունակեն օգտվել Կառավարության սոցիալական աջակցության ծրագրերից ՀՀ քաղաքացիություն ստանալուց հետո

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Այսօր Ծաղկազարդ է

Բարեղամ Հարությունյանը ոսկե մեդալ նվաճեց Լիտվայում

Մայամիի մրցաշար․ Ավանեսյանը հաղթեց աշխարհի 6-րդ ռակետ Ժաբերին

Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն եւս շարունակում է էժանանալ

Հայ մրցավարները կսպասարկեն Մոլդովա Մ 21-Նիդերլանդներ Մ 21 հանդիպումը

Շանթ Սարգսյանը` «Bucharest Grand Prix Rapid» արագ շախմատի մրցաշարի հաղթող

Տնտեսական ակտիվության ցուցանիշը երկու ամսում աճել է 13.6 տոկոսով․ Հայաստանից արտահանումն ավելացել է 2.6 անգամ

Search