Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 1-ին ընդունել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Պետրոս Թերզյանին:
Բակո Սահակյանն ընդունել է Պետրոս Թերզյանին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, օգոստոսի 1, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ինչպես հայտնում են Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից՝ հանդիպմանը քննարկվել են հիմնադրամի կողմից Արցախում մի շարք ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր: