Artsakhpress

Հասարակական

Ստեփանակերտում տեղի է ունեցել Հենրիխ Պողոսյանի հարթաքանդակի բացման արարողություն

Այսօր Ստեփանակերտի Հակոբ Հակոբյան 46 հասցեում տեղի է ունեցել խորհրդային պետական, քաղաքական գործիչ, ԼՂԻՄ մարզկոմի առաջին քարտուղար, ԽՍՀՄ ժողովրդական պատգամավոր Հենրիխ Պողոսյանի հիշատակին կառուցված հարթաքանդակի բացման հանդիսավոր արարողություն:

Ստեփանակերտում տեղի է ունեցել Հենրիխ Պողոսյանի հարթաքանդակի բացման արարողություն

Ստեփանակերտում   տեղի  է  ունեցել   Հենրիխ  Պողոսյանի  հարթաքանդակի    բացման  արարողություն
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, օգոստոսի 2, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Հարթաքանդակի   բացման    պատիվը   տրվել  է   Հենրիխ Պողոսյանի  քրոջը՝  Էլմիրա Պողոսյանին    և  արվեստագետ,  քանդակի  հեղինակ     Ալբերտ  Հարությունյանին:
«Արցախպրես»-ի  թղթակցի  հաղորդմամբ՝    միջոցառմանը  բացման   խոսքով  հանդես  է  եկել  ԱՀ   գրողների  միության  նախագահ  Վարդան  Հակոբյանը:
Նրա  խոսքով՝   հարթաքանդակը հարգանքի  տուրք  է      անվանի  քաղաքական  գործիչ, արցախյան   շարժման  մեծ  երեխտավոր   Հ. Պողոսյանի  վառ   հիշատակին:
Բնութագրելով   Հ.  Պողոսյանին՝    Վ. Հակոբյանն  առանձնացրել  է    նրա  սկզբունքայնությունը,   բարձր  ինտելեկտը  և    ժողովրդավարությունը:
«Հ.  Պողոսյանը  մեծ   ժողովրդականություն  և  սեր  էր    վայելում   արցախահայության   շրջանում. ժողովուրդն  անթաքույց  հպարտությամբ  ու  սիրով  էր  վերաբերվում  նրան: Պետական  մարմիններում  նա  ներկայացրել  է   արցախահայությանը: Հ.  Պողոսյանին  ճանաչողները   միշտ  էլ   բարի   հիշողություններով  և  անմնացորդ   սիրով  են    խոսում   նրա  մասին»,-մասնավորապես   ասել  է  Վ. Հակոբյանը:
 
Ելույթներով   հանդես  են  եկել   նաև   Հենրիխ  Պողոսյանի    գործընկերները  և   մտերիմները, ովքեր   բարձր  են  գնահատել   նրա     մարդկային  կերպարը՝  ամբողջացնելով  նրա  մարդկային  նկարագիրը: Հ. Պողոսյանը  արցախահայության  համար   բախտորոշ   ու   ծանր    ժամանակներում  ստանձնելով  ԼՂԻՄ  մարզկոմի  առաջին  քարտուղարի   պարտականությունները,  և     մտահոգված  լինելով  հայ  ժողովրդի    ճակատագրով՝    արել  է  իրենից  կախված  ամեն  ինչ.   հակազդելով Բաքվի հակահայկական  հարձակումներին    նա  միջազգային  հանրությանը հնարավորինս   կարողացել  է  հասու     դարձնել  Արցախի  հարցը:
Միջոցառռմանը  ներկա  էին  ԱՀ  Ազգային  Ժողովի  նախագահ  Աշոտ  Ղուլյանը, ԱՀ  նախագահի   աշխատակազմի  ղեկավար   Մարատ Մուսայելյանը,  Ստեփանակերտի  քաղաքապետ  Սուրեն   Գրիգորյանը, Հ. Պողոսյանի   հարազատները, ընկերները, մետրիմները,  ստեփանակերտցիներ և  այլք:
Նշենք, որ   Հենրիխ  Անդրեյի  Պողոսյանը ծնվել է 1931 թվականին Ստեփանակերտում: 1955 թվականին ավարտել է Մոսկվայի գյուղատնտեսական մեխանիզացիայի և էլեկտրաֆիկացիայի ինստիտուտը: 1955-1971 թվականներին ԼՂԻՄ-ում զբաղեցրել է տարբեր պատասխանատու պաշտոններ, 1971-1974 թվականներին եղել է Ստեփանակերտի քաղգործկոմի նախագահի առաջին տեղակալ, միաժամանակ՝ ագրոարդյունաբերության կոմիտեի նախագահ: 1988 թվականի փետրվարին ընտրվել է կոմկուսի ԼՂԻՄ մարզկոմի առաջին քարտուղար, 1989 թվականից՝ ԼՂ Ազգային խորհրդի անդամ: ԽՍՀՄ ԳԽ նախագահության ԼՂ-ին նվիրված 1988 թվականի հուլիսի 18-ի նիստում հիմնավորել է Ադրբեջանական ԽՍՀ կազմում ԼՂԻՄ-ի մնալու անհնարինությունը. իր ղեկավարման ընթացքում քայլեր է ձեռնարկել խնդրի խաղաղ կարգավորմանը: Մահացել  է  2000  թվականի  հունվարի  30-ին  Մոսկվայում:

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search