Ռուսաստանի եւ Իրանի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովը եւ Մոհամադ Ջավադ Զարիֆը օգոստոսի 2-ին Սինգապուրում քննարկել են սիրիական պրոբլեմատիկան, իրանական միջուկային գործարքը եւ առաջիկա Կասպիական գագաթնաժողովը:
Լավրովը եւ Զարիֆը քննարկել են Սիրիան, միջուկային գործարքը եւ առաջիկա Կասպիական գագաթնաժողովը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, օգոստոսի 2, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այդ մասին, ինչպես հաղորդել Է ՏԱՍՍ-ը, ասված Է Հարավարեւելյան Ասիայի պետությունների ընկերակցության գծով միջոցառումների շրջանակներում նախարարների հանդիպման վերաբերյալ ՌԴ ԱԳ նախարարության տարածած հաղորդագրության մեջ: «Շարունակվել Է կարծիքների փոանակումը իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի շուրջ ստեղծված իրադրության, սիրիական պրոբլեմատիկայի, հինգերորդ Կասպիական գագաթնաժողովի նախապատրաստման շուրջ»,- նշել են նախարարությունում: