Նախագծային կազմակերպության հետ միասին կհստակեցվի, թե ինչ նախապատրաստական աշխատանքներ պետք է կատարվեն, որպեսզի հնարավոր լինի ավելի քիչ ֆինանսական միջոցներով կազմակերպել Գետավան – Հաթերք ավտոճանապարհի բարեկարգումն ու ասֆալտապատումը:
Կասֆալտապատվի Գետավան – Հաթերք – Ականաբերդ ավտոճանապարհը. քաղաքաշինության նախարար
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, օգոստոսի 2, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին ասել է ԱՀ քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանը՝ նախօրեին կայացած մամլո ասուլիսում:
Նախարարի խոսքով կուսումնասիրվի և կմշակվի նախատեսվող աշխատանքների նախագծային փաթեթը, որից հետո կմեկնարկեն աշխատանքները: Գետավան – Հաթերք ավտոճանապարհի ասֆալտապատումը կկազմակերպվի առաջին փուլում, իսկ Հաթերք – Զագլիկ – Ականաբերդ ավտճանապարհինը՝ երկրորդ փուլում:
Ինչ վերաբերում է Հաթերք համայնքի ջրամատակարարմանը, ապա Կ. Շահրամանյանը նշել է, որ այժմ աղբյուրից դեպի օրվա կարգավորման ջրամբարներ նոր մայր ջրագիծ է անցկացվում:
«Համայնքն ունի ջրամատակարարաման ներքին ցանց: Ճիշտ է վերանորոգման անհրաժեշտություն կա, սակայն դա կիրականացվի ավելի ուշ: Այս պահին առաջնահերթ է ջրի անհրաժեշտ քանակը հասցնել և մատակարարել համայնքին»,- նշել է Կ. Շահրամանյանը: