Artsakhpress

Քաղաքական

«Ազատ Հայրենիք» կուսակցությունը Բերձորում հանրահավաք է կազմակերպել

«Ազատ Հայրենիք» կուսակցության նախաձեռնությամբ՝ Քաշաթաղի շրջկենտրոն Բերձոր քաղաքի Խաղաղության հրապարակում, օգոստոսի 2-ին, կազմակերպվել է խաղաղ հանրահավաք:

«Ազատ Հայրենիք» կուսակցությունը Բերձորում հանրահավաք է կազմակերպել

«Ազատ Հայրենիք» կուսակցությունը Բերձորում հանրահավաք է կազմակերպել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, օգոստոսի 3, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Հանրահավաքին մասնակցում էին «Ազատ Հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանը, ԱԺ «Հայրենիք» խմբակցության անդամներ, Քաշաթաղի կուսակցական ակտիվի ներկայացուցիչներ:
«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ ելույթներով հանդես են եկել մի խումբ քաշաթաղցիներ, ովքեր իրենց խոսքում դատապարտել են զիջողական հայտարարությունները:­ Նրանք խիստ վտանգավոր են որակել պարտվողական տրամադրությունների սերմանումը, պարբերաբար հողեր հանձնելու վերաբերյալ կեցվածքը, որպես խաղաղության հասնելու միակ և ճշմարիտ ճանապարհ ներկայացնելու միտումները:
Հանրահավաքին ելույթով հանդես է եկել ԱՀ կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանը: Նա խստորեն դատապարտել է միակողմանի զիջումների մասին տրամադրությունները՝ նշելով, որ դեռևս վարչապետության տարիներին հրապարակավ դատապարտել և անընդունելի է համարել Մադրիդյան սկզբունքները:
«Այսօր էլ կրկնում եմ, որ մենք չունենք գրաված, ազատագրված հողեր, մենք ունենք Սահմանադրությամբ և արյունով հաստատած հայրենիք, որի սահմանների վրա ազատ և ինքնիշխան պետություն ենք կառուցում: «Ազատ Հայրենիք» կուսակցությունը գտնում է, որ Արցախը Հայաստանի անբաժանելի մասն է՝ որպես ինքնուրույն պետություն՝ Սահմանադրությամբ ամրագրված տարածքներով: ՀՀ և ԱՀ իշխանություններն այս ուղղությամբ համագործակցված քաղաքականություն են տանում, և մենք պարտավոր ենք աջակցել նրանց: Եվ հանուն մեր միասնական հայրենիքի՝ յուրաքանչյուրս պետք է մշտապես պատրաստ լինենք պայքարելու»,- ընդգծել է Ա. Հարությունյանը:
«Ազատ Հայրենիք» կուսակցության նախագահի խոսքով՝ ՀՀ-ում տեղի ունեցող բարեփոխումները քաղաքական բանակցություններում միայն ամրացնելու են հայկական կողմի դիրքերը: Դրան նպաստելու համար Ա. Հարությունյանը կոչով դիմել է ողջ հայությանը՝ աջակցելու Քաշաթաղի և Շահումյանի շրջանների զարգացմանը՝ շեշտելով, որ տնտեսապես և ժողովրդագրորեն ուժեղ Արցախը պատրաստ է լինելու դիմագրավել ցանկացած մարտահրավերի:
Ելույթով հանդես է եկել նաև «Հայրենասեր» հասարակական կազմակերպության համահիմնադիր, բարերար Ստեփան Սարգսյանը, ով ԱՄՆ-ից ընտանիքով տեղափոխվել է Բերձոր: Նա իր խոսքում ամոթանք է տվել այն մարդկանց, ովքեր ազատագրված հողերի բնակիչներին բռնազավթողներ են անվանում:
«Մեր ազատագրած հողերից մենք ո՛չ մի թիզ հող չենք տալու թշնամուն: Մենք մեր պատմական հողերն ենք ազատագրել և միշտ պատրաստ ենք տեր կանգնել և ավելի հզորացնել մեր հայրենիքը»,- մասնավորապես ավելացրել է Ս. Սարգսյանը:
Հանրահավաքի վերջում քաշաթաղցիները հանդես են եկել հայտարարությամբ, որն ընթերցել է Արտյուշ Մխիթարյանը: Հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է. «Մենք՝ ազատագրված տարածքի բնակիչներս, վճռականորեն հայտարարում ենք, որ մենք ենք այս հողի տերերը և միայն մենք իրավունք ունենք որոշելու այս տարածքների հետագա ճակատագիրը: Իսկ այդ որոշումը մեր կողմից կայացվել ու հաստատվել է վաղուց: Տարածքների զիջումը որպես խաղաղության հասնելու միջոց ներկայացնողներին ի պատասխան հայտարարում ենք, որ մենք կանգնած և հպարտ մեռնելը գերադասում ենք չոքած և գլխիկոր ապրելուց: Մեր հերոսների արյունը սակարկման ենթակա չէ, քանի որ այն անգին է ու սուրբ: Վճռականորեն դատապարտում ենք պարտվողականության և զիջողականության ցանկացած փորձ: Հայտնում ենք մեր պատրաստակամությունը՝­ ազատագրելու դեռևս գերության մեջ գտնվող մնացած հողերը: Արցախում, Հայաստանում և Սփյուռքում ապրող մեր բոլոր հայրենակիցներին կոչ ենք անում միանալ մեր հայտարարությանը և մերժել տարածքների զիջման ցանկացած փորձ: Մենք առավել քան ամուր ենք կանգնած այս հողի վրա: Մե՛նք ենք տերը մե՛ր երկրի: Մեր անվերապահ աջակցությունն ենք հայտնում Արցախի հիմնախնդրի կարգավորման հարցում Հայաստանի և Արցախի Հանրապետությունների ներկայիս իշխանությունների վարվող քաղաքականությանը»:

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search