Artsakhpress

Մշակույթ

Ստեփանակերտում կայացել է արձակագիր Լևոն Ադյանի մասին պատմվող վավերագրական ֆիլմի շնորհանդես

Ստեփանակերտի «Վալլեքս Գարդեն Սինեմա» կինոդահլիճում տեղի է ունեցել Սանկտ-Պետերբուրգում բնակվող արմատներով արցախցի արձակագիր, թարգմանիչ, հրապարակախոս, հասարակական գործիչ Լևոն Ադյանի մասին պատմվող վավերագրական ֆիլմի շնորհանդես՝ նվիրված ծննդյան 78-ամյակին:

Ստեփանակերտում կայացել է արձակագիր Լևոն Ադյանի մասին պատմվող վավերագրական ֆիլմի շնորհանդես

Ստեփանակերտում   կայացել  է   արձակագիր   Լևոն  Ադյանի   մասին   պատմվող   վավերագրական  ֆիլմի  շնորհանդես
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, օգոստոսի 4, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ֆիլմում    ներկայացվում  է   Լևոն  Ադյան   մարդու  կերպարը, նրա   գործունեությունը,  գրական   անդաստանում   իր   դերն  ու  նշանակությունը. այս  մասին ներկայացրել  են   գրողի    հարազատները, գրչընկերները, մտերիմները, նրա   արձակի  երկրպագուները, Սանկտ-Պետերբուրգում բնակվող    հայեր:
«Արցախպրես»-ի  թղթակցի  հետ զրույցում  ԱՄՆ-ում ապրող   ֆիլմի   պրոդյուսեր  Նելլի  Ավակովան ասել  է, որ  նկարահանումներն   իրականացվել  են Արցախում, Սանկտ-Պետերբուրգում  և  Ամերիկայում. նկարահանումները տևել  են  գրեթե   մեկ  տարի:
Պրոդյուսերի   խոսքով՝     ֆիլմը  նկարահանել  են   ռուսերենով՝  նպատակ  ունենալով   այն   ավելի   լայն   լսարանների   ներկայացնել: Յուրաքանչյուր     ոք,  տեսնելով  այս  ֆիլմը,    կճանաչի    արցախցի  մեծ  արձակագիր  Լ.  Ադյան  մարդ-քաղաքացուն   և,  անշուշտ,  կուզենա  ընթերցել   նրա   ստեղծագործությունները:
«Մինչ   Լ.  Ադյանին   ճանաչելը,   ես   այնքան  էլ  կապված   չէի  իմ  հայրենի  Արցախի  հետ:   Նրա  հետ   մտերմությունը    ինձ  համար   կապող  կամուրջ    դարձավ: Նրա   ստեղծագործությունների  մեջ   ես  հայտնաբերեցի ու    ճանաչեցի   իմ  հայրենիքը:  Ամեն  տարի  Լոս-Անջելեսից   գալիս  եմ  Արցախ, այցելում  զինվորներին, սերս  ու  կարոտս  առնում  հայրենիքից և  նոր    լիցք  ստացած  վերադառնում»,-ավելացրել  է  Ն.  Ավակովան  և  նշել, որ   ինքը    պատիվ  է  ունեցել  Լ. Ադյանի  մի   շարք  գրքեր   թարգմանել  ռուսերեն:
Նա  տեղեկացրել է, որ    գրքի երկրորդ  շնորհանդեսը  տեղի  է  ունենալու   Երևանում՝  օգոստոսի  9-ին, որից  հետո  այն  կկազմակերպեն նաև   Սանկտ-Պետերբուրգում: 
Լևոն   Ադյանի  խոսքով՝   ամեն  անգամ   հայրենիք վերադառնալուց    ինքը  ֆիզիկապես  և  հոգեպես  ավելի  է  առույգանում, մի  տեսակ  էլ  կարծես  երիտասարդանում  է:
Խոսելով   առաջիկա  իր     ծրագրերի  մասին՝  արձակագիրն  ասել է, որ  այժմ     աշխատում   է  իր    նոր  վիպակի  վրա:  Այնտեղ  ինքը  ներկայացնում  է Արցախի  կյանքը   պատերազմի տարիներից  ցայսօր:
«Ափսոսում  եմ, որ   Բաքվում իմ  բազմաթիվ    ստեղծագործությունները   ոչնչացրել  են:   Իմ  մեծածավալ  վեպերից  մեկը վերջերս  Մոսկվայի   արխիվներից   եմ գտել, որը  ժամանակին  տպագրվել  էր  ռուսական   հրատարակչություններում, այժմ  Նելլի  Ավակովան  այն   ևս   թարգմանում  է: Նշեմ, որ  «Հեռացող  եզերք»  վեպը  թարգմանվում  է  արաբերեն  և  անգլերեն, ինչպես  նաև   ԱՄՆ-ում   այդ  վեպի  հիման  վրա  նկարահանվում  է   գեղարվեստական  ֆիլմ»,-նշել  է   արձակագիրը:  
 Գրող, լրագրող     Միքայել  Հաջյանը   խոսելով    Լ.  Ադյան  մարդու  և   գրողի մասին,   ասել է, որ  իր   համար   պատիվ  է   ունենալ   նրա  պես   50  տարվա    մտերիմ  ընկեր:
Մ. Հաջյանը  նշել է, որ    ինքը  հպարտ է, որ   գրողի   «Հեռացող   եզերք»   վեպն  առաջին անգամ  խմբագրել   և     հրատարակել   է  Ստեփանակերտում:
««Հեռացող   եզերք»   վեպն  Ադրբեջանում  տեղի  ունեցած     Հայոց  ցեղասպանության  մասին առաջին   մեծածավալ      վավերագրական   փաստերով  գեղարվեստական  գործն  է:  Ի  սկզբանե նվիրված  լինելով  արցախյան  դատին  Լ. Ադյանը  շարունակում  է  հավատարիմ   մնալ  իր  դավանած   սկզբունքներին: Սխալված   չենք  լինի  ասելու, որ  Լ.  Ադյանն  արդեն   իր  հաստատոուն   տեղն   է նվաճել   հայ  գրական աշխարհում»,-մասնավորապես   ավելացրել  է  Մ. Հաջյանը:
Ֆիլմի   շնորհանդեսին  ներկա   էին    ԱՀ  գրողների  միության  անդամներ, գրողի  հարազատներ, մտերիմներ  և   այլք: 

     

Քաղաքական

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Նիկոլ Փաշինյանն ու Անն-Լորանս Պետելը քննարկել են Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացները

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությանը:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Եվրանեսթ ԽՎ-ն ԵՄ-ին կոչ է արել մեծացնել մարդասիրական օգնությունը ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց

Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովը ԵՄ-ին կոչ է արել մեծացնել մարդասիրական և ֆինանսական օգնությունը ԼՂ-ից բռնի տեղահանված բնակչության շրջանում անչափահասների կարիքները բավարարելու համար։

«Հայաստան» հիմնադրամը շարունակում է աջակցել Լիբանանում գործող հայկական կրթական հաստատություններին

«Հայաստան» համահայկական հիմնադրամը հերթական ֆինանսական աջակցությունն է ցուցաբերել Լիբանանի հայ կրթական հաստատություններին` Լիբանանի հայ համայնքին տրամադրվող շարունակական օգնության ծրագրի շրջանակում:

Հայաստանը շուրջ 30 տոննա մարդասիրական բեռ կուղարկի Գազայի բնակիչներին

Հայաստանի Հանրապետությունը մարդասիրական օգնություն կուղարկի Գազայից տեղահանված և Ռաֆահի անցակետում հաստատված, ծանր սոցիալ-տնտեսական վիճակում հայտնված բնակիչներին։

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին
Search