Artsakhpress

Հասարակական

Գրիգոր Նարեկացի համալսարանի արևմտահայերենի, հայագիտության, գիտահետազոտական կենտրոնի բարերարները հանդիպել են բուհի կազմի հետ

Ստեփանակերտի Գրիգոր Նարեկացի համալսարանում տեղի է ունեցել հանդիպում բուհի արևմտահայերենի, հայագիտության, գիտահետազոտական կենտրոնի բարերարներ Լուտովիկա և Յակոբ Այնթապլեանների հետ:

Գրիգոր Նարեկացի համալսարանի արևմտահայերենի, հայագիտության, գիտահետազոտական կենտրոնի բարերարները հանդիպել են բուհի կազմի հետ

Գրիգոր  Նարեկացի    համալսարանի    արևմտահայերենի, հայագիտության, գիտահետազոտական  կենտրոնի    բարերարները  հանդիպել  են  բուհի  կազմի  հետ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, օգոստոսի 6, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի  թղթակցի    հաղորդմամբ՝   համալսարանի  ռեկտոր  Վարդան  Հակոբյանի    գլխավորությամբ    հանդիպման  մասնակիցները    ծաղիկներ  են   խոնարհել   Գրիգոր  Նարեկացու   պատվանդանին:
Բացման  խոսքով  միջոցառմանը հանդես  է  եկել   Վ.  Հակոբյանը: Նա շնորհակալություն  է  հայտնել   Լուտովիկա և Յակոբ Այնթապլեաններին՝   նշելով, որ   նրանց    շնորհիվ  է    Արցախում  բացվել    արևմտահայերենի, հայագիտության, գիտահետազոտական  առաջին կենտրոնը:
Վ. Հակոբյանի  նշել  է, որ    կենտրոնի   արդյունքներն  արդեն  տեսանելի  են:
«Ներկայումս   կենտրոն  է  հաճախում     30  ուսանող.նրանք  մասնակցում  են      
անվճար  տարբեր դասընթացների: Կենտրոնում   դասախոսություններով  հանդես  են  գալիս    Արցախի, Հայաստանի  և  արտերկրի    նշանավոր  մասնագետներ: Կառույցը   ծառայում  է   նաև որպես  հայագիտության  կենտրոն    և  այստեղ  ուսումնասիրություններ են   կատարվում ուսանողների և  դասախոսությունների   կողմից»,-մասնավորապես   ասել  է Վ. Հակոբյանը   և  ավելացրել, որ   իրենք    հպարտ  են, որ  օրեցօր  Արցախում   ավելի  մեծ  ուշադրություն  է   դարձվում  արևմտահայերենի  ուսուցմանը:
ԱՀ  կրթության, գիտության  և  սպորտի  փոխնախարար   Արմեն   Սարգսյանը   խոսելով  Արցախում  արևմտահայերենի  ուսուցման   դրվածքի  մասին՝  նշել  է, որ  տասնամյակներ   շարունակ  արցախցիների  մոտ  կարոտ   կար   դեպի   արևմտահայերենը:Կենտրոնի  առաքելությունն   է՝    ուժեղացնել  արևմտահայերենի   ուսուցումը: 

Բանաստեղծ, սրտաբան, բառառանագիր, ԱՄՆ-ից  ժամանած   բարերար  Յակոբ Այնթապլեանն  ասել  է, որ, բացելով    կենտրոնը,  իրենք   նպատակ  են  ունեցել      մեծ  ուշադրություն   դարձնել  հայերենի     դասական  ուղղագրությանը, քանի  որ  այդ  խնդիրն    առկա  է  և այն  առաջնահերթ    լուծում  է  պահանջում:

«Հայաստանում պիտի գործի  դասական  ուղղագրությունը: Ներկայիս   հայոց   լեզուն անտանելի   վիճակում  է. գրության մեծ  մասն  օգտագործվում  է լատինատառ: Պետք  է   մեսրոպյան այբուբենով   գրենք:Մեր   ամենօրյա բառապաշարը  պետք  է  լինի  մաքուր  հայերենով: Հայաստանն ու       Արցախը  զորանան  պիտի  ոչ  միայն  տնտեսապես,  այլ  մաքուր  հայերենով: Ես  հրատարակել եմ     բառարան, որտեղ  ներառված  են  միմիայն մաքուր   հայերեն  բառեր»,-մասնավորապես  ասել  է  բարերարը:

Արևմտահայերենի, հայագիտության, գիտահետազոտական Լուտովիկա  և Յակոբ Այնթապլեան կենտրոնի տնօրեն, Գրիգոր Նարեկացի համալսարանի դասախոս  Ամալյա  Գրիգորյանն   էլ   իր   ելույթում     անդրադարձել  է  կառույցի կողմից  տարվող   աշխատանքներին  և   անելիքներին: Նա  նշել   է, որ  Յ. Այնթապլեանն այն եզակի նվիրյալ հայորդիներից է, ով խորապես մտահոգված է հայրենիքի, ազգի   և  հայոց լեզվի ճակատագրով:Նա հայերենապահ  մեծ առաքելություն է ստանձնել ոչ միայն Սփյուռքում, մայր Հայաստանում, այլև Արցախում: Այս կենտրոնն  էլ   հենց դրա վառ վկայությունն է:

Ա.  Գրիգորյանը    տեղեկացրել է նաև, որ  ընթացիկ  տարվա    մարտի 5-ից կենտրոնը սկսել է իր գործունեությունը: Մեկնարկել են եռամսյա անվճար դասընթացներ:Դասընթացները տարվում են  հինգ առարկաններից՝ գրաբար, արևմտահայերեն, արևմտահայ գրականություն, հայկական հարցի պատմություն, սփյուռքահայ գրականություն: Կենտրոնում   պարբերաբար կազմակերպվում են տարբեր ձևաչափերի միջոցառումներ, քննարկումներ, գիտության, արվեստի, մշակույթի երևելի ներկայացուցիչների հետ հանդիպումներ: Ի  դեպ, կենտրոնում գործում է նաև ասմունքի խմբակ, որին ակտիվորեն մասնակցում են մեր  ուսանողները:

Միջոցառմանը  ներկա  էին   ԱՄՆ-ից   ժամանած  Մեսրոպ Մաշտոց համալսարանի ռեկտոր Կարպիս Եղիյեանը, համալսարանի  դասախոսներ,  ուսանողներ  և  այլք: 


     

Քաղաքական

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Նիկոլ Փաշինյանն ու Անն-Լորանս Պետելը քննարկել են Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացները

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությանը:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Եվրանեսթ ԽՎ-ն ԵՄ-ին կոչ է արել մեծացնել մարդասիրական օգնությունը ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց

Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովը ԵՄ-ին կոչ է արել մեծացնել մարդասիրական և ֆինանսական օգնությունը ԼՂ-ից բռնի տեղահանված բնակչության շրջանում անչափահասների կարիքները բավարարելու համար։

«Հայաստան» հիմնադրամը շարունակում է աջակցել Լիբանանում գործող հայկական կրթական հաստատություններին

«Հայաստան» համահայկական հիմնադրամը հերթական ֆինանսական աջակցությունն է ցուցաբերել Լիբանանի հայ կրթական հաստատություններին` Լիբանանի հայ համայնքին տրամադրվող շարունակական օգնության ծրագրի շրջանակում:

Հայաստանը շուրջ 30 տոննա մարդասիրական բեռ կուղարկի Գազայի բնակիչներին

Հայաստանի Հանրապետությունը մարդասիրական օգնություն կուղարկի Գազայից տեղահանված և Ռաֆահի անցակետում հաստատված, ծանր սոցիալ-տնտեսական վիճակում հայտնված բնակիչներին։

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին
Search