Artsakhpress

Հասարակական

Հադրութում կազմակերպվել է «Մաքուր Հադրութ» խորագրով միջոցառում

Հադրութի շրջվարչակազմի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի նախաձեռնությամբ շրջկենտրոնում այսօր կազմակերպվել է «Մաքուր Հադրութ» խորագրով միջոցառում:

Հադրութում կազմակերպվել է «Մաքուր Հադրութ» խորագրով միջոցառում

Հադրութում    կազմակերպվել  է  «Մաքուր  Հադրութ»   խորագրով      միջոցառում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, օգոստոսի 6, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի  թղթակցի  հետ  զրույցում  Հադրութի շրջվարչակազմի  աշխատակազմի մշակույթի և երիտասարդության  հարցերի բաժնի վարիչ Երազիկ Հայրիյանն  ասել  է,  որ  մաքրման  աշխատանքներին  մասնակցել են   ավելի  քան   40   հադրութցի:
Նրա  խոսքով՝  միջոցառման   մասնակիցները,   մաքրման  աշխատանքներ   իրականացնելով,   Հադրութի   Ազատության  հրապարակից  քայլել   են  դեպի  շրջկենտրոնի  «Յոթ կռան»   կոչվող տարածք:
Մեր   զրուցակիցն  ավելացրել  է, որ  նման   միջոցառումները    նպատակ  ունեն  քաղաքը     դարձնել  ավելի   մաքուր  և  գրավիչ, ինչպես  նաև    ուշադրության  կենտրոնում   պահել  պատմամշակութային   հուշարձաններն  ու  բնությունը:
Նշենք, որ  մաքրման  աշխատանքների   իրականացմանն   աջակցել  են  Հադրութի   շրջվարչակազմի  ղեկավարը, քաղաքապետարանի, «Դորութ Ստուդիո» ճարտարապետական ընկերության, մշակութային  օջախների,   ԱՀ  արտակարգ  իրավիճակնրի  պետական  ծառայության (ԱԻՊԾ) Հադրութի շրջանային բաժնի   և  էլեկտրոցանց ՓԲԸ-ի  աշխատակիցները:      

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

ՊՆ բեռնատարի վթարի արդյունքում չորս զինվոր է մահացել

Աշոտ Հակոբջանյանը նշանակվել է Արցախի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալ

Զանգակատուն գյուղի մոտ ադրբեջանցիներն իրենց դիրքերն առաջ են բերել. համայնքապետ

Շուշիում կազմակերպվել է մոդելավորման բաժնի ուսանողների աշխատանքների ցուցադրություն

Արցախում առաջին անգամ պետբյուջեի եկամուտները կգերազանցեն ծախսերը. Ֆինանսների նախարար

Ունեմ շուրջ 115 հազար վաճառքի ենթակա տնկիներ. երիտասարդ այգեգործը պատմել է իր հաջողված բիզնեսի մասին

Փորձարկվել է հայկական արտադրության առաջին ռազմական ռոբոտը

Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը գալիս են Հայաստան երեխա որդեգրելու

Նախագահ Բակո Սահակյանը Կառավարության որոշում է հաստատել

Search