Artsakhpress

Մշակույթ

Տիգրանակերտում պեղումների ընթացքում գտել են կարասային թաղումներ (լուսանկարներ)

Արցախի հնագիտական արշավախումբը Տիգրանակերտում պեղումներ իրականացնելու ընթացքում հյուսիսային պատի մոտ հայտնաբերել է անտիկ ժամանակաշրջանից կարասային թաղումներ (հին ժամանակներում հանգուցյալներին հուղարկավորում էին նաև կարասներում):

Տիգրանակերտում պեղումների ընթացքում գտել են կարասային թաղումներ (լուսանկարներ)

Տիգրանակերտում պեղումների ընթացքում գտել են  կարասային  թաղումներ (լուսանկարներ)
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, օգոստոսի 7, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս  մասին   «Արցախպրես»-ի  թղթակցի  հետ  զրույցում  ասել է   «Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն» ՊՈԱԿ-ի  տնօրեն Արմինե Հայրապետյանը:
Նրա  խոսքով՝   պեղումներն  իրականացվել  են   ռուսաստանաբնակ բարերար Արտեմ Քոչարյանի ֆինանսավորմամբ: Այդ  պեղումների    ժամանակ  էլ  գտնվել  են   թվով երեք  կարաս:
«Ըստ    արշավախմբի  ղեկավար   Համլետ  Պետրոսյանի՝   կարասների   չափսերից   երևում  է, որ   մեկը   մանկան  համար  էր. այդ   կարասի վրա  պատկերված  են   որսի և այլ պատկերներ: Գտնված կարասները դեռ պետք է վերակագնվեն, որը բավական մեծ  գործ է: Հստակ տեղեկություններ և վկայություններ այս պահի դրությամբ մասնագետները դժվարանում են ասել. նյութը դեռևս  խորն  ուսումնասիրման  կարիք  ունի, սակայն կարող ենք ասել, որ այն մ.թ.ա 1-ին և մ.թ. 1 դարերին  է  վերաբերում:  Ի  դեպ, երկրագիտական թանգարանում ցուցադրության    դրված կա   նմանատիպ  կարաս»,-տեղեկացրել  է  Ա. Հայրապետյանը և    նշել, որ  հուլիսի 10-ից   Տիգրանակերտում    սկսված   հնագիտական  պեղումները      շարունակվելու են   մինչև օգոստոսի 17-18-ը: 

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Կամո Աղաջանյանը նշանակվել է ԱՀ Նախագահի ներկայացուցիչ՝ հատուկ հանձնարարությունների գծով

Դրմբոն-Ստեփանակերտ ճանապարհին մեքենան գլորվել է ձորը, կան տուժածներ

Ստեփանակերտի քաղաքապետարանը կազմակերպել է գրական-երաժշտական երեկո

«Ով ուժեղ է, նա էլ ճիշտ է». Ալիևը հայտարարել է, որ Արցախի հիմնահարցի՝ ուժի միջոցով լուծման տարբերակը միշտ էլ օրակարգային է իրենց համար

Արթուր Մկրտչյանն այսօր կդառնար 60 տարեկան. քաղաքական գործիչն ընկերների հուշերում

Ստեփանակերտում գործում է «Վիտա Մեդ» բժշկական նոր կենտրոն

Բակո Սահակյանն ընդունել է Արցախյան շարժման մի խումբ ակտիվիստների

Արցախյան շարժման հիմքը մեր միասնականությունն է. Վահրամ Բալայան

Վենեսուելան հուսով է Չինաստանի, Հնդկաստանի եւ Ռուսաստանի հետ առեւտրային բլոկ ստեղծել

Search