Artsakhpress

Հասարակական

Հայ մասնագետների խորհուրդը ներկայացրել է Արցախի հասարակական կյանքին և պետական կառավարմանը վերաբերող մի շարք նախագծեր

Հայ մասնագետների խորհրդի մի խումբ անդամներ, ովքեր այս օրերին գտնվում են Արցախում, հանդիպել են լրագրողներին՝ ներկայացնելու այն նախագծերն ու գաղափարներն, որոնք իրականացնելու նպատակով եկել են Արցախ:

Հայ մասնագետների խորհուրդը ներկայացրել է Արցախի հասարակական կյանքին և պետական կառավարմանը վերաբերող մի շարք նախագծեր

Հայ մասնագետների խորհուրդը ներկայացրել է Արցախի հասարակական կյանքին և պետական կառավարմանը վերաբերող մի շարք նախագծեր
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, օգոստոսի 9, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ Հայ մասնագետների խորհրդի անդամ Կառլեն Ալեքսանյանն իր ելույթում ասել է, որ խորհուրդը ձևավորվել է վերջին մեկ տարվա ընթացքում և արդեն ունի հիսունից ավելի անդամներ:
«Մենք Արցախ ենք եկել՝ հանդես գալու մի քանի տասնյակ գործնական առաջարկներով, որոնք վերաբերում են պետական կառավարման բնագավառի և հասարակական կյանքի  տարբեր ոլորտներին: Ցանկանում ենք, որ դրանք կյանքի կոչող առաջամարտիկը լինի հենց  Արցախը»,- ասել է Կ. Ալեքսանյանը:
Հայ մասնագետների խորհրդի նախագահ, ֆիզմաթ գիտությունների դոկտոր-պրոֆեսոր Գրիգոր Բարսեղյանն իր հերթին ասել է, որ մասնագետների խորհուրդն առաջ է քաշել տարբեր բնագավառների վերաբերող բազում ծրագրեր և դրանց իրագործումը հենց Արցախում շատ ավելի խելամիտ է և հեռանկարային:
«Օրինակ՝ մենք առաջարկում ենք, որ պետական գերատեսչություններում ստեղծվեն հարթակներ, որտեղ համապատասխան մասնագետները կներկայացնեն այս կամ այն բնագավառին վերաբերող իրենց մոտեցումները և կարծիքները, բացի այդ կարևորելով նաև հանրային քննարկումների կազմակերպումը: Այսինքն ցանկացած հարցի վերաբերյալ իրականացվում են քննարկումներ և մասնագետների, և հանրության շրջանում»,- պարզաբանել է Գ. Բարսեղյանը:
Հայ մասնագետների խորհրդի անդամ Հովհաննես Շիրաջյանն, ով հանդիսանում է նաև  Ամերիկայի հայ ինժեներ-գիտնականների միության նախագահ, իր խոսքում նշել է, որ Արցախ է եկել՝ ներկայացնելու երկու առաջարկ:
«Արդեն 18 տարի է ինչ ԱՄՆ-ի հայկական դպրոցներում կազմակերպվում է «Սայենս» անունը կրող օլիմպիադան, որին աշակերտները մասնակցում են, ներկայացնելով, իրենց ձեռքով  պատրաստած նորագույն սարքավորումներ: Ես ցանկանում եմ Արցախի դպրոցականներին հրավիրել, որպեսզի նրանք ևս մասնակցեն օլիմպիադային: Իսկ մյուս առաջարկը վերաբերում է գյուղական համայնքների դպրոցների համար շարժական լաբարատորիա ստեղծելուն, քանի որ զգացվում է դրանց խիստ անհրաժեշտությունը»,- ասաց Հ. Շիրաջյանը:
Հայ մասնագիտական խորհրդի անդամները նշել են, որ իրենք ողջ  նախագծերն ու գաղափարներն արդեն ներկայացրել են ԱՀ իշխանություններին և վերջիններիս կողմից դրանք ոգևորությամբ են ընդունվել:

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Եվրանեսթ ԽՎ-ն ԵՄ-ին կոչ է արել մեծացնել մարդասիրական օգնությունը ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց

Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովը ԵՄ-ին կոչ է արել մեծացնել մարդասիրական և ֆինանսական օգնությունը ԼՂ-ից բռնի տեղահանված բնակչության շրջանում անչափահասների կարիքները բավարարելու համար։

«Հայաստան» հիմնադրամը շարունակում է աջակցել Լիբանանում գործող հայկական կրթական հաստատություններին

«Հայաստան» համահայկական հիմնադրամը հերթական ֆինանսական աջակցությունն է ցուցաբերել Լիբանանի հայ կրթական հաստատություններին` Լիբանանի հայ համայնքին տրամադրվող շարունակական օգնության ծրագրի շրջանակում:

Հայաստանը շուրջ 30 տոննա մարդասիրական բեռ կուղարկի Գազայի բնակիչներին

Հայաստանի Հանրապետությունը մարդասիրական օգնություն կուղարկի Գազայից տեղահանված և Ռաֆահի անցակետում հաստատված, ծանր սոցիալ-տնտեսական վիճակում հայտնված բնակիչներին։

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին
Search